ՀՐԱՇԱԼԻ նորություն ապագա մայրիկների համար. Կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի…

Կառավարությունը նախատեսում է 2022թվականի հունվարի մեկից ներդնել ծնելիությունը և բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։ Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թ-ի հունվարի մեկից հետո ընտանիքում երրորդ ու հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ ու հաջորդ յուրաքանչյուր երեխայի

ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50 հազար դրամ՝ մինչև երեխայի վեց տարեկանը։ Մասնավորապես, եթե առնվազն երկու երեխա ունեցող ընտանիքում 2022թվականից հետո

կծնվի 1-ից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50 հազարական դրյուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար։ Ուրախությամբ պետք է արձանագրել նաև, որ կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։ 2014 թ-ից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն 1-ին անգամ աճ գրանցեց 2020 թ-ին, իսկ 2021թ-ի մեկին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց

1.413-ով կամ շուրջ 9տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել ՀՀ դեմոգրաֆիկական պատկերի վրա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *