Պարեկների հարգանքի արժանի քայլը… ճանապարհի մեջտեղում մեքենաս կանգ առավ, միացրեցի վթш րայինը։ 3 րոպե անց հայտնվեց պարեկային ավտոմեքենան և…

Ֆեյսբուքյան օգտատերը գրել է.
«Երեկ աշխատանքից տուն վերադառնալիս հայտնաբերեցի, որ պետք է լիցքավորել ավտոմեքենան, հուսով էի որ կհասնեմ իմ ամենօրյա նախընտրելի բենզալցակայան, բայց բենզինը վերջացավ , ու Ռուբինյանց փողոցում , ճանապարհի մեջտեղում կանգ առավ ավտոմեքենան, միացրեցի

վթш րային ազդանշանները։ Իմ կանգառը խпչընդոտում էր երթևեկությանը։ Սակայն մոտ երեք րոպե անց հայտնվեց պարեկային ավտոմեքենան։ Երիտասարդ պարեկը մոտենալով ինձ շատ սիրալիր հարցրեց, թե ինչու եմ կանգնել, ինչ է պատահել։ Ես բացատրեցի իրավիճակը, որից հետո пստիկանը խնդրեց մի

քանի րոպե սպասել, մինչև կվերադառնա, հետո պարեկային մեքենայով հեռացավ։ Կարճ ժամանակ հետո վերադարձավ բենզինի շիշը ձեռքին, խնդրեց բացել բենզոբաքի կափարիչը, լցրեց բենզինը, հետո խնդրեց գործարկել ավտոմեքենան։ Գործարկելուց հետո խնդրեցի

վերցնել բենզինի գումարը, բայց կտրուկ հրաժարվեց, բարի ճանապարհ մաղթեց, ու ես հեռացա։ Սա իմ 1-ին հանդիպումն էր այս նոր ծառայության հետ։ Անչափ զգացված եմ պարեկների նման վերաբերմունքից։ Շնորհակալ եմ ձեզ հարգելի պարեկներ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *