Կարիք կա կրճատել ժամկետային զինծ առայության ժամկետները. այլևս պատրաստ է բանակի բարեփոխման հայեցակարգը, ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու, և այդ տրամաբանության շրջանակում մտադիր ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին արդեն: Այս մասին «Հանրային

հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով կառավարության նոր ծրագրում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների մասին դրույթներին: «Դա նշանակում է, որ
ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի արդեն , առավել շուտ՝ զինծ առայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծա ռայություն, դա ենթադրում է, որ անձն իր ողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության պարագայում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ նրանք ազատ են: Մենք ցանկանում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները:Մենք ցանկանում ենք, որ սահմանային հսկողությունն և պաշտ պանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ

զոր քերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զո րքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռш զմական գործում հմտանալու վրա արդեն, իսկ երբ սահմանների պաշտ պանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ պարագայում զբաղվի ռш զմական գործողություններով»,- նշեց Գրիգորյանը: