Հիմա մի փոքր ավելի լուրջ: Մի կողմից ամեն մեկի իրավունքն է իր աշխատասենյակում կախել ում նկարը, որ կկամենա: Իսկ մյուս կողմից… Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանը գրել է.
Հիմա մի փոքր ավելի լուրջ՝ ԱԺ աշխատասենյակներում կախված՝ Նիկոլի նկարների մասին: Մի կողմից ամեն մեկի իրավունքն է իր աշխատասենյակում կախել ում նկարը, որ կկամենա: Իսկ մյուս կողմից մեր երիտպայմանագրայինները և որոշ ահելպայմանագրայիններ

շատ արագ մոռացան կուսակցության գրասենյակների աշխատասենյակների և ԱԺ աշխատասենյակների տարբերությունը: Իհարկե կարող եք կախել Նիկոլի նկարն էլ, կարող եք Սերժի և Ռոբի նկարն էլ կախել, ցանկության պարագայում նաև Պուտինի նկարը կախել, ձեր գործն է,

սակայն դրանով դուք միայն ցույց եք տալիս, որ գնում եք ԱԺ աշխատասենյակներ՝ անձնապաշտական նկրտումներով: Այո, դուք ում ասես, մե ղшդրել եք քաղաքականությունը 1 անձով պայմանավորելու մեջ, սակայն ինքներդ երկիրը դարձրել եք անձնապաշտական առավել,

քան երբևէ եղել է: Եվ դրա բնական արտահայտումն է ձեր աշխատասենյակներում Նիկոլի նկարը կախելը, ԱԺ դահլիճում Նիկոլի անունը հոլովելու արգելք դնելը՝ չլսողներին պատժելով տու տուզիկները ճի պпտով ձաղկելով: Շարունակեք նույն ոգով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *