Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու տարբեր ոլորտներում, քանզի… Վահրամ Դումանյանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

Վահրամ Դումանյանը գրել է.
Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու տարբեր ոլորտներում։ Ես չգիտեմ ինչ մոտեցում է ընկած էս ամենի հիմքում. արդյո՞ք պաշտպանության նախարարը քննարկել է իր պաշտոնակիցների հետ, արդյո՞ք որոշել են ինչ սկզբունքով են մարդկանց

տանում զորահավաքների, արդյո՞ք անում են էնպես, որ մյուս ոլորտները չտпւ ժեն։ Գոնե մեր ոլորտում պարզվում է, որ ոչ։ Կարող են շատ հանգիստ կանչել և տանել գյուղի միակ պատմության կամ ֆիզիկայի ուսուցչին և ոչ ոքի պետքը չէ, թե քանի ամիս էրեխեքը չեն անցնելու ֆիզիկա կամ

պատմություն։ Կամ մի ողջ հիմնարկի գործատուի ծանուցում են, խրոխտ հայտարարելով, թե աշխատավարձը կպահպանվի։ Այժմ այդ մարդը որ չի աշխատելու, ինչպես է ինքն իրեն աշխատավարձ տալու կամ կոլեկտիվին։ Զուգահեռ կան այլ` բազում սոցիալական խնդիրներ, բանկային պարտավորություններ և

այլն։ Հորդորում եմ ԿԳՄՍ նախարարին զբաղվել առնվազն կրթության ոլորտի աշխատակիցների խնդրով ու իր պաշտոնակցի հետ գտնել լուծումներ։ Զորահավաքը զորահավաք, սակայն սովորողների կրթության իրավունքը պակաս կարևոր չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *