Բոլորը վրդովված ու ապշած են, ինչպե՞ս կարելի է ԱԺ-ում ծե ծկռտուք սարքել, փիս խոսքեր ասել: Բայց կարծես ոչ ոքի հեչ պետքը չի, որ… Արա Արայան

Արա Արայանը գրել է.
Բոլորը վրդովված ու ապշած են, ինչպե՞ս կարելի է ԱԺ-ում ծե ծկռտուք սարքել, փիս խոսքեր ասել: Բայց կարծես ոչ ոքի տանձին չէ, որ իրենց երկրի վարչապետը բառացիորեն կարդաց ծրագիր, որով երկիրը վերանում է որպես սուվերեն պետություն: Սահմանները տրված են օտար

պետության, անվտ шնգության գարանտը նույն պետությունն է, որը մեր երկիր երեսուն տարի շրջափակման մեջ է պահում, իսկ վերջին պш տերազմի ժամանակ մեզ տարավ պարտության: Մարդն առանց ամոթի և վшխի կարդում է երկրի մш հախոսականը և դա անվանում է

ծրագիր, խոսում է խաղաղությունից: Այդ ծրագրից ու վերջին ամիսների քայլերից կարելի է հետևություն անել, որ մենք այլևս չունենք արտաքին քաղաքականություն և այլն… Եվ այս ամենը սղացնում են կռ իվ ղալմաղալի տակ: ՀՀ բոլոր հին և նոր իշխանությունները իրենց աթոռները պահել են բացառապես երկրի սուվերենության հաշվին: Տվել են երկրի նյութական, բարոյական

արժեքները, երկրի սուվերենությունը, փոխարեն ստացել են աթոռ: Սակայն Նիկոլը նոնսենս է, մի այլ երևույթ: Անցած երեսուն տարում ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղյան հաղթանակի համար կես բերան շնորհակալություն չհայտնեց ՌԴ-ին և այդ երկրի ղեկավարին, սակայն Նիկոլը արդեն հազար անգամ շնորհակալություն է

հայտնել պարտության համար, արդեն հպարտանում է Պուտինի հետ լավ հարաբերություններով, Ալիևից էստաֆետը վերցրել է… Հաղթանակի մսխումն այդքան ցш վոտ չի լինում: Պարտության մս խումն է կործանարար: Պարտությունն է անհատներին և ժողովուրդներին մոտիվացնում, համախմբում ու դրդում մեծ հաջողության:

Այժմ ՀՀ-ում մսխում են այդքան թանկ և шր յունոտ պարտությունը: Այս մարդիկ էնպիսի բարոյահոգեբանական սահմաններ են անցել, որ պատրաստ են ամեն վատ քայլի:
Այ սա է ցш վալին, ոչ թե իրար ծե ծելն ու հш յհոյելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *