Ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհի մի հատվածը. 168.am

Ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհի մի հատվածը. 168.am
Մեկ ժամից ավելի է` ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող ու դեպի Կապան տանող ճանապարհը։ Այս մասին

հայտնում է 168. am-ը:
«Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։ Մեզ ասացին` այս պահին ռուսները բանակցում են ճանապարհը բացելու նպատակով»,-

հայտնում է աղբյուրը։ 168. am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով այս տեղեկություններին, հայտնել է, որ գյուղի գյուղի հատվածում իրավիճակը նորմալ է: «Մենք էլ ենք լսել, որ

Կարմրաքարի հատվածում ինչ- որ խնդիրներ են եղել, սակայն դեռ հստակ տեղեկացված չեմ: Մենք գյուղում ենք, տղաներով արթուն ենք՝ հասկանանք՝ ինչ է կատարվում»,- հայտնել է Արշակյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *