Դուք նոր պш տերազմ եք հրահրում ձեր անգործությամբ։ Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնք… Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրել է.
Գորիս-Կապան ճանապարհի փակման մասին խոսելիս Հայաստանի վարչապետը ԱԺ-ում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող հատվածում։ Ուրիշ կերպ ասած’ ունեն

ճանապարհ փակելու իրավունք։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, որով կարել է կապվել Կապանի հետ։ Հասկանում եմ, որ անգամ ամբողջական բլոկադայի պարագայում մենք կգտնենք որևիցե ճանապարհ ինչպես Կապան, էնպես էլ Մեղրի, հետո նաև Իրան

մեկնելու համար, սակայն ՀՀ վարչապետը արդյո՞ք գիտի, որ ադրբեջանցիների փակած ճանապարհի հույսին են Սյունիքի Որոտան, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Արծվանիկ, Կաղնուտ, Չափնի, Սևաքար և Եղեգ գյուղերը։ Վարչապետը գիտի՞ արդյոք, որ տվյալ բնակավայրերը Հայաստանի տարածքում են, ընդհանրապես դժգույն չեն, շատ գեղեցիկ վայրեր են, ու այնտեղ հայեր են բնակվում։ Ավելին, եթե այս գյուղերի մի մասը դժվարությամբ հասանելի է դառնում Տաթև-Կապան ճանապարհով, ապա Որոտան ու Շուռնուխ գյուղերը

հայտնվում են ամբողջական շրջափակման մեջ։ Սա՞ է ձեր խոստացած ամբողջական ապաշրջափակումը, թե՞ սա պետք է, որ նորից տարածքներ տանք «հայրենիքը պետք է զп հաբերվի մարդուն» հ իմшր սկզբունքով։ Նման անողնաշար և ապազգային պահվածքի պարագայում հայ մարդը չի կարողանա երկար լռել և կուլ տալ ազգային ամոթը։ Դուք նոր պш տերազմ եք հրшհրում ձեր անգործությամբ։ Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնցից սш րսափո՞ւմ եք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *