Էրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել։ Նա պնդում է, որ Հայաստանի փլուզումը սարերի ետևում չէ, քանի որ… Կարեն Հովհաննիսյանի վերլուծությունը

Կարեն Հովհաննիսյանը գրել է.
Էրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել։ Կարծեմ 2015թվականին էր մի ծավալուն հարցազրույց տվել, որտեղ խոսել էր հարևան պետությունների , այդ թվում նաև ՀՀ-ի մասին։ Խոսելով մեր մասին, Էրդողանը չէր թաքցրել իր այն երազանքը, որի կյանքի կոչելուն ջանք և

եռանդ չի խնայել և խնայում։ Այսպիսով, նա ՀՀ-ին համարում էր շատ փխրուն պետություն։ Ըստ Էրդողանի, թվում է թե ՀՀ-ն միատարր երկիր է, սակայն իրականում ՀՀ-ն բազմատարր է։ Էրդողանը սկսում է թվրակել՝ ՀՀ-ում ապրում են ղարաբաղցիներ, ֆրանգներ, Ռուսաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան

կայսրության քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մշակույթ, լեզու, նույնիսկ կրոն․․․ Էրդողանը հարցազրույցում պնդում է, որ Հայաստանի փլուզումը սարերի ետևում չէ, քանզի այս բոլորը, որոնց հավաքական կերպարով Հայ են ասում, բայց Հայի հետ առնչություն չունեն, ուզում են իշխանություն վերցնել ու ամեն մեկին եթե մի մարզում իշխանություն տաս, ՀՀ-ն էլ

չի լինի․․․ Ի դեպ, Էրդողանը նաև պնդում էր, որ իսկական Հայերը մնացել են միայն Ստամբուլում․․․ Ահա Էրդողանի ամբողջ քաղաքականությունը։ Եթե ընկերներիցս որևիցե մեկը այդ հարցազրույցը գտնի, խնդրում եմ տեղադրեք քոմենթում, ես փնտրեցի և չգտա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *