Լեկցիա չեմ կարդալու հիմա արձանի ու համալիրի մասին… Ասածս ինչ է, կամ Քրիստինեն առափեցոնց խոպանից եկած պապն է, կամ իսկապես ջեթ լագից բժ ժել ամբ աղ զամբաղ խոսել է, որ… Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուրեմն 1975 թ-ին, մայիսի 9-ին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրը բացեցին, մեծ ցնծություն էր, ամբողջ քաղաքը այնտեղ էր, ես ութ տարեկան էի, մեծ ուրախություն էր, նման մոնումենտալ համալիր

քաղաքը չուներ։ Հոպարս գազի բալոն բաժանող ավտո էր քշում և գյուղերում բալոնով գազ էր բաժանում, նաեւ Ախուրյանի աջ ափի գյուղերում։ Գազ է տանում արձանի թիկունքի գյուղը՝ Առափի, բաժանելուց գյուղացի կանայք ասում են.-էդ ընչի՞ են արձանի սիրուն երեսը քաղաքին արել, ոռը մեզի դարձրել, սպասեք մեր տղեքը

խոպանից գան, երեսը մեզի դարձնեն, ոռը՝ քաղքցոնց։) Հիմա լեկցիա չեմ կարդալու արձանի ու համալիրի մասին, իմացողը մանրամասներով գիտե Արա Սարգսյանի և Ռաֆայել Եղոյանի և մյուս երախտավորների սխր անքի մասին։ Տասնյակ պատմություններ գիտենք մեր քաղաքի պատմության էս թանկ կտորի մասին, հարյուրավորները կգան ու կգնան, ինչ ասես կարող է խոսեն, հավանեն կամ զառանցեն, թարկեք լուրջ ընդունել ու զш յրանալ։ Մասիս սարը հենց տեղահանեցին,

հետո նոր էս արձանը կհանեն։ Ասածս ինչ է, կամ Քրիստինեն առափեցոնց խոպանից եկած պապն է, կամ իրոք ջեթ լա գից բժ ժել ամբաղ զամ բաղ խոսել է, որ ինֆոդի վերսիայի էֆեկտ է թողել։ Ժպտացեք, անցեք առաջ։ Պաչեմ՚գ Հետգրություն. Մեր ջահելության ժամանակ, մեր շրջապատում տղամարդ չէր էն տղեն, որ սիրածին ձեռների վրա կասկադի փեշից մինչ արձանի փեշը չէր հանում։ Սորվա՞ք։))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *