Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով, զրուցում էինք,մեկ էլ հեռախոսի վրա գրեց՝ մամա, մայրն էր զանգում։ Խոսքը կիսատ թողեց, ու… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրել է.
Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով։ Զրուցում էինք։ Զանգ եկավ ձեռքին, նայեց, անջատեց, շարունակեց իր խոսքը։ Քիչ անց նորից զանգ եկավ, նորից անջատեց։ Երբ 3-րդ անգամ զանգ եկավ, վերցրեց

հեռախոսը և արդեն նեղված ձայնով ասեց. մամ դե ախր զբաղված եմ, խանգարում ես, հետո կզանգեմ և առանց լսելու մորը անջատեց հեռախոսը։ Եվ արդեն առանց զանգերի և խանգարող հանգամանքի շարունակեց ներկայացնել իր առաջարկը։ Առաջարկը լավ մշակված էր, նախնական

տպավորությամբ բավականին շահավետ… Օրեր առաջ էլ մի այլ երիտասարդ էր եկել հանդիպման։ Էլի նոր էինք ծանոթացել։ Էլի գործնական առաջարկով էր եկել։ Հեռախոսի ձայնը անջատել, դրել էր կողքը և ներկայացնում էր իր առաջարկը։ Զանգ էր գալիս, վիբրացիան էր

միանում, մի պահ նայում էր հեռախոսին և կրկին շարունակում էր խոսել։ Զանգերը բավականին հաճախակի էին, ես էլ իր հետ, բնազդաբար, էդ պահին նայում էի իր հեռախոսին, տարբեր մարդիկ էին զանգում, էսինչ օֆիս, էնինչ պատվիրատու, մյուսի կողքը գրած էր արհեստավոր… Կարճ ասած ոչ մեկին չէր պատասխանում։

Մեկ էլ հեռախոսի վրա գրեց՝ մամա, մայրն էր զանգում։ Խոսքը կիսատ թողեց, ներողություն խնդրեց. Հա մամ ջան, հո բան չի եղել… Հանդիպումը ավարտեցինք, զրուցակցիս գործնական առաջարկը շատ հում էր, լիքը պիտի մշակվեր… Ես ընտրեցի երկրորդ

տարբերակը, քանզի բիզնես ծրագիրը կարելի է մշակել, սակայն մարդու մարդկային հատկանիշները ոչ…
Ծնողների հանդեպ հոգատարությամբ ու ուշադրությամբ լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *