Քաղաքացիները ևս 3 ամիս կստանան ամսական 68.000 դրամները. Ահա՝ ովքեր կստանան

Քաղաքացիները ևս 3 ամիս կստանան ամսական 68.000 դրամները. Ահա՝ ովքեր կստանան
Բնակարաններից զր կված շուրջ 104 000 արցախցիներ արդեն 4-րդ անգամ են օգտվում Հայաստանի բյուջեից ֆինանսավորվող սոցիալական միջոցառումից։ 2020թ-ի պш տերազմից տпւ ժած արցախցիներին մինչ օրս

ՀՀ բյուջեից 68 մլրդ դրամի սոցիալական աջակցություh է տրամադրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` Ավելացնելով, որ ԱՀ բյուջեի հարկային մուտքերը 90 %-ով նվազել են, ուստի, սոցիալական միջոցառումներն իրականացվում են հայաստանյան պետական բյուջեից։

«Շուրջ 104 000 շահառու արդեն 4-րդ անգամ է օգտվում միջոցառումից։ Այդ իմաստով այսօր փաստացի սոցիալական բլոկը 68 մլրդ դրամ է, սակայն ընթացքում հասնելու է 80 մլրդ–ի, քանզի մենք սկզբունք ունենք, որ վարձավճարների մատուցման միջոցառումը կգործի այնքան, մինչև մենք կապահովենք մեր հայրենակիցներին բնակարաններով»,– նշեց

Գրիգորյանը։ Տարեկան 10 մլրդ դրամ ՀՀ բյուջեից կհատկացվի նաև Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների ու իրավաբանական անձանց նյութական կորուստների փոխհատուցման համար։ Շուրջ 52 մլրդ դրամ էլ կհատկացվի արցախցիներին բնակարանով ապահովելու համար։ «Արցախի կառավարությունը նաև առանձին է

սոցիալական ծրագրեր անցկացնում, բնականաբար, ոչ այսքան մեծ ծավալի։ Այնուամենայնիվ, մենք ու Արցախի կառավարությունը արել և անում ենք ամեն բան, որ մաքսիմալ հատուցված լինեն մեր հայրենակիցների սոցիալական պետքերը և կարիքները»,– նշեց Գրիգորյանը։ Կառավարության այսօրվա նիստում ևս ավելի քան 7 միլիարդ դրամ հատկացվեց արցախցիներին ամսական 68 000 դրամ աջակցություն տրամադրելու

ծրագրի շրջանակներում։ Բանը նրանումն է, որ աջակցության ծրագրի ժամկետը պարբերաբար թարմացվում է՝ կապված ցուցակների մեջ անհրաժեշտ ճշգրտումների հետ։ Վերջին ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել էր 2020թ-ի դեկտեմբերի վերջին 6 ամիս ժամկետով։ Այսօր ընդունված որոշմամբ ծրագիրը երկարացվեց ևս 3 ամսով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *