Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը ու Սերգեյ Լավրովը։ Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին։ Սերգեյ Լավրովը նշել է,
որ եռակողմ հայտարարության Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել մինչև նոյեմբերի ինը գե րեվարված անձանց։ «Ռուսաստանի նախագահը Ալիևի հետ շփումների ընթացքում ազդակ է ուղղում, կոչ է անում ազատել բոլոր գե րիներին՝ առանց որևէ

նախապայմանների, քանի դա նշանակալի ու կարևոր հումանիտար քայլ կլիներ։ Մենք շարունակելու ենք հանդես քայլ այս դիրքերից, բայց վերջնական որոշումը մեզնից կախված չէ»,-նշել է Սերգեյ Լավրովը։ Արարատ Միրզոյանը շեշտել է,
որ Հայաստանը վաղուց կատարել է եռակողմ հայտարարության կետերը ու վերադարձրել է Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին։ «ՀՀ-ն էլ իր կողմից պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող մարդկանց ոչ միայն պարտավորությունների

կատարման, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,- շեշտել է նա։ ՀՀ- ի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների համար հանդիպել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի հետ։ Տետանյութը՝ ստորև.