Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով, սակայն մինչ այդ… Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի երեսունին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մեկից երկու աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանները

կգրանցվեն օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում ու նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում ու Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ

իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի երեսունի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի մեկից երկուսը, չորսին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի երեքին կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կшրկուտ: Քամին հարավ-արևմտյան՝

5-10 մ/վ, шմպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի երեսունի ցերեկը կբարձրանա մեկից 2 աստիճանով, սեպտեմբերի 3-ից 4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի երեսունի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *