Նոր Հանրապետության փողոցով իջնում էի, դեմքիս թռավ մի բավականին էքստրավագանտ տիկին՝ Սեյրան Օհանյանի կինը, որը հայհոյանքներով փորձում էր պարզել, թե… Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանը գրում է. Նոր իջնում էի Հանրապետության փողոցով, ու Հանրապետության-Տպագրիչներ խաչմերուկում դեմքիս թռավ մի բավականին էքստրավագանտ տիկին, որը փողոցային վերջին բառապաշարով և հայհпյանքներով փորձում էր

պարզել, թե ինչու եմ ես իրեն անվանում դոկտոր Ռուզիկ, էն պարագայում երբ ինքը Ռուզաննա Գուրգենովնան ա, տո բիշ, Սեյրան Օհանյանի կինը։ Անկեղծ ասած բացի քմծիծաղից իր պահվածքը ոչ մի բան չէր առաջացնում, առավել եւս երբ տիկինը չգիտես ինչ փորձում էր հանել

կոշիկը հավանաբար այն նույնպես նվաստիս դեմ կիրառելու համար՝ դե իրր վերջին կլիպից հետո ակնհայտ է որ տիկինը հնդկական սերիալներում կիրառվող հնարքների մեծ գիտակ եւ սիրահար է։ Գլոբալ առումով ես և այդ խաչմերուկում կանգնած տաքսիստները պարզապես մի լավ զվարճացանք, և դե ձյաձի բառերի գիտելիքների պաշարը ավելացավ բավականին էքստրավագանտ

հայհпյանքների վերաբերյալ նոր գիտելիքներով։ Կցանկանամ հատուկ ընդգծել իրեն ուղեկցող երիտասարդի, հավանաբար կամ վարորդը և կամ թիկնապահը, շատ սթափ պահվածքը, որը շատ օպերատիվ կերպով կարողացավ հավաքել տիկնոջը դեպքի վայրից՝ հավանաբար սա իր համար 1-ին նման իրավիճակը չէր… P.s. Խորին ցավակցություններս Սեյրան Օհանյանին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *