Հայաստանի ղեկավարը պատմության մեջ առաջին անգամ հրաժարվում է մեկնել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, թե արձակուրդում է… պատճառը մեկն է… Նաիրի Հոխիկյան

ՀՀ ղեկավարը ԱՀ անկախության հռչակման օրը պատմության մեջ 1-ին անգամ հրաժարվում է մեկնել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, թե արձակուրդում է։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր համար ուտելը ու քնելը ավելի կարևոր են, քան հայրենիքի սրբազան մի հատվածը։ Հասկանում եմ,

որ արձակուրդը առիթ է՝ որի տակ թաքնված են Նիկոլի քաղաքական վախերը, ինչու չէ՝ նաև գործարքի խոստումները։ Ճապոնացի սամուրայները այսպիսի ամոթի և անպատվության դեպքում ինքնաս պшն կլինեին, իսկ ՀՀ քաղաքական իշխանության պատգամավորները, գլուխները

բարձր, շրջում են ԱՀ՝ տասնյակ թիկնապահներով շրջապատված։ Ես ցանկանում եմ հասկանալ՝ այս մարդիկ երբևիցե գիտակցելո՞ւ են ազգայինի, պետականության արժեքը։ Նիկոլ Փաշինյանները, Անդրանիկ Քոչարյանները և Ռուբեն Ռուբինյանները երբևիցե հասկանալո՞ւ են, որ անվտшնգային համակարգերը ասֆալտ

փռել չեն, որտեղ ցույց ես տալիս «գործ անել», սակայն իրականում 8 մ լայնության փոխարեն կարող ես 7,45 անել՝ կիլոմետրերի մեջ միլիոններ գրպանելու համար։ Նախկին իշխանությունների «լավագույն ավանդույթները» շարունակվում են։Արցախը և սահմանն ընդհանրապես, պետականության լինել-չլինելու

հարց են, որի դիմաց ստորադասվում են անձնական կյանքը, անձնական անվտшնգությունը, պարգևավճարը և արձակուրդը։ Այս տարի էդպես էլ արձակուրդ չեմ գնացել, մտքովս էլ չի անցել՝ Նոյեմբերյանից մինչև Արցախի Մարտունի ու Ճարտար մեքենայի անիվներ եմ մաշեցնում, ընտանիքս օրերով

չտեսնելով ինձ՝ հանգստի որևիցե տեղ չի էլ մեկնել։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի քաղաքական պաշտոնյաները ի՞նչ երեսով և ներքին ի՞նչ զգացողությամբ են խոսում իրենց արձակուրդների ու պարգևավճարների կարևորության վերաբերյալ։ Սրանց մեջ քանի՞ հոգի է մտքով և սրտով հայ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *