Ասում եք, եթե ռուսի հետ լավ լինեինք‚ ադրբեջանը ռիսկ չէր անի հшրձ ակվեր մեր վրա: Ա հարց… Դավիթ Աթայանի դիպուկ գրառումը, որ պետք է կարդա յուրաքանչյուրը

Դավիթ Աթայանը գրել է. Լրիվ բաց տեքստով ասում են որ ռուսի հետ լավ լինեիք սրան չէր հասնի: Այսինքն սա ի՞նչ Է նշանակում‚ ասենք մեր վատ լինելը ո՞րն ա էլի‚ ոնց ա արատահայտվել դա‚ ասենք ռուսին ի՞նչ ենք ասել կամ արել‚ որ ադրբեջանը հш րձակվել ա մեր վրա‚ ասենք ի՞նչ կապ ունի ադրբեջանը ռուսի հետ‚

որ գոնե ռուսը հш րձակվեր ասեի դե հա տես ռուսին բան ասեցինք հш րձակվեց‚ կամ մենք հш րձակվեցին ռուսի վրա‚ տարածք էինք ուզում վերցնեինք‚ այն էլ պարտվեցինք եւ մի հատ էլ‚ որպես պш տիժ‚ տարածք կորցրեցինք: Գիտեմ‚ ինչ եք ասում‚ ասում եք ռուսի հետ որ լավ լինեինք‚ ադրբեջանը ռիսկ չէր անի հш րձակվեր մեր վրա: Այժմ հարց.

1. ինչի՞ պետք է մենք էնքան թույլ լինենք, որ ռուսի հետ լավ լինել կամ չլինելը լիներ մեզ համար լինել կամ չլինելու հարց 2. էդ ‹լավ լինել›-ը այդ ի՞նչ էական բան ա ռուսի համար‚ և ինչո՞վ ա արտայատվում‚ ի՞նչ ա էլի դա նշանակում: 3. եթե մինչ այժմ համարենք լավ ենք եղել‚ էդ ինչի՞ մեզ չի հզորացրել էդ ‹լավ լինել›-ը‚ որ էս վերջին երկու տարվա վատ լինելը մեզ էս օրին պիտի հասցներ‚ ո՞րն ա էլի էդ դեպքում մեր ‹լավ լինելու› օգուտը‚

որ վիճակներս վատ չլինի՞‚ այդքանով ավարտվում ա՞ էդ լավ լինելը‚ ոչ ավե՞լ Բաց տեքստով ասեք, որ ‹լավ լինել›-ը դա ուղղակի տակը պառկելն է‚ մի վախեցեք‚ պարզ ասեք‚ ասեք մենք պետք ա ստրուկ լինենք‚ ինչի՞ եք վախենում‚ ուղիղ ասեք: Ասեք որ սովետը երբ փլու զվեց‚ մենք դուրս պլստացինք և քանի դեռ ռուսը թույլ էր հաղթեցինք ադրբեջանցուն (և դա էլ էր ռուսի հրահրածը): Ասեք որ հետո

եկավ Պուտինը ու ասեց որ ով որ դուրս ա պլստացել եւ ավել բան ա հետը վերցրել‚ դա չի մարսելու (այսինքն ԱՀ-ն մերը չի եղել երբ մտել ենք Սովետի կազմի մեջ‚ այսինքն ձերն ա եղել‚ բայց փաստացի մենք ձեզ առանց Արցախ ու Նախիջևան ենք մցրել սովետի կազմ) և ամեն գնով նենց ա անելու որ երազեք հետ գաք սովետ‚ ասեք էլի‚ հանգիստ ասեք.. մի վախեցեք դուք ձեր

իրականությունից: Թէ չէ դրել եք մեծ մեծ փրթում եք՝ լավ էլի…: Բայց միշտ կա ելք ու այդ ելքը քո ներսում ա‚ պետք ա պահել քո լեզուն‚ մշակույթը‚ գրականությունը‚ պատմությունն ու կրթվել‚ զինվել‚ կրթվել բոլոր ուղղություններով՝ էսքան մի բան…
Հ.Գ. Նախիջևանի գրեթե կեսը հայեր էին ապրում‚ ու՞ր են հիմա… այ իմ դաշնակ ապիներ… այ իմ կարմիր բանակ ու ազերբայջան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *