Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում պետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը: «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման
ժամանակավոր միջոցառումների մասին» ՌԴ նախագահի հունիսի 15-ի հրամ անագրով»» օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2020 թ-ի մարտի 15-ը, եւ նրանք, ովքեր 2021 թ-ի հունիսի 16-ի դրությամբ չունեն Ռուսաստանում մնալու օրինական հիմքեր, հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի

նախարարության տարածքային մար միններին՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել սույն հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող
անձանց՝ Ռուսաստանից
հարկադիր հեռացման մասին միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում` մուտքի ար գելքի, ինչպես նաեւ Ռուսաստանում մնալու (բնակության) անցանկալիության, երկիր մուտք գործելը չթույլտրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը, հրամանագրի վերոնշյալ նորմերի ժամկետի ավարտին մոտ, ՌԴ-ի ներքին գործերի նախարարության միգրացիոն կենտրոններում ու

տարածքային մարմիններում հերթերից խուսափելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց խորհուրդ է տալիս փաստաթղթերը ստանալու համար դիմել նախօրոք, ինչպես նաեւ այցելել առավել պակաս ծանրաբեռնված ժամերին՝ կեսօրից հետո», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: