Թող ներե՛ն ընկերներս, բայց պիտի պատմեմ… մոտ 20 հոգով մեկնեցինք Արցախ։ Հասանք վերջին անցակետին, որտեղ մեր ոստիկանական անցակետն է։ Ու էդտեղ սկսվեց կինոն…Յաշա Սոլոմոնյան

Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրել է. Ու թող ներե՛ն ընկերներս, բայց պետք է պատմեմ: Ինչպես գիտեք, նախորդ հանգստյան օրերին մոտ քսան հոգով մեկնեցինք Արցախ։ Ուրեմն ճանապարհին մոտ յոթ-ութ անցակետ կա, ուր կանգնացնում, փաստաթղթեր են ստուգում։ Իհարկե տհ աճ զգացումներ ու քն նարկումներ ունեցանք

մենք մերոնցով, հատկապես, երբ մեր հողում օտար զինվորը մեր փաստաթուղթն էր ստուգում, որ մեզ տուն թողներ։ Վերադառնալիս համեմատաբար ավելի թեթև էին ստուգում, հիմնականում մենակ վարորդի անձնագիրն էին նայում։ Հասանք վերջին անցակետին՝ Տեղ գյուղի մոտ, որտեղ մեր пստիկանական անցակետն է։

пստիկանը մոտեցավ, խնդրեց փաստաթղթերը պատրաստել, որ նայի։ Ու այդտեղ սկսվեց կինոն։ Էլ Մասիսի թեք լանջերից, էլ Արագածի հյուսիսային գագաթից, էլ Նորքի հեռուստաաշտարակից այս մեր ժողովուրդը հո չի թռնում էս пստիկանի դեմքին, հո չի թռնում։ Էն որ սենց ապշ ել եմ, էս խեղճ տղեն էլ կարմրել է, բայց իր գործը մինչև

վերջ արեց, ժպիտը դեմքին իջավ, գնաց։ Հիմա արդեն շարժվել ենք, էլի մնացել ենք մենք մերոնցով, ու չդիմացա։ Ասում եմ․ — Այ ժողովուրդ, ուրեմն այսքան ռուսական անցակետերով անցանք, այդքան ստուգեցին, մտան մեքենան, հատ-հատ նայեցին բոլոր փաստաթղթերը, ու մեկս մի բան չասեց։ Խելոք գլուխներս կախ են թարկվեցինք հրամ աններին, ճիշտ է, հետո երբ շարժվում էինք, խոսում էինք, փն թփնթում, բայց տեղում, ոբ մի բան չէինք ասում, այլ լուռ ու

մունջ են թարկվում։ Բա լավ, էդ ի՞նչ եղավ, ինչի՞ հանկարծ որոշեցինք մեր հայրենակցին, մեր пստիկանին, ով ոչ մի արտառոց բան չէր ասում, պահանջում, այլ ընդամենը իր գործն էր անում, այդպես պш խարակել, նեղը գցել, վրան ինքնահաստատվել․․․ Ընկերներիցս ոմանք, փորձեցին հակադարձել, բայց վստահ եմ, րոպեներ անց հասկացան ամեն ինչ ։ Չգիտեմ, ինձ համար սա վառ օրինակ է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր պետությանը, դրա ծառայողներին, թե ոնց ենք մենք տեղն եկած տեղը օտարի առաջ համեստ ու օրինապաշտ լինում, իսկ մեր

երկրում՝ «վիրունի» և անկապ ընդվզող։ ՀԳ․ Ոչ ոքի մտքով չանցնի ընկերներիս վատ բան ասել, իրենց ցш վը տանեմ։ Բայց վստահ եմ, որ բոլորս այս մի ջադեպից դասեր քաղեցինք, ինքներս մեր մեջ բաներ հասկացանք ու ենթադրություններ արեցինք։ Էսպիսին ենք մենք։ Բայց կարող ենք փոխվել։ Պետք է փոխվենք։ Այլընտրանք չունենք։ Մենք էնքա՜ն լավն ենք, եթե ուզում ենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *