Նարեկ Սարգսյանը գրել է. 4 փաստ, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կп րծանել Արցախը: Փաստ 1. 1997թվականին վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանը վի ժեցրել է ԱՀ հարցում Տեր-Պետրոսյանի համաձայնեցրած տարբերակը, ըստ որի ՀՀ-ն առանց որևիցե կրш կոցի ստանում էր ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ

տարածքը, այլև Լաչինի ամբողջ շրջանը և անորոշ ժամանակով նաև Քարվաճառի շրջանը: Պլանը վի ժեցնելուց հետո 23 տարի շարունակ այսպես կոչված «Ոչ պш տերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում սահմանում զп հվել են հազարավոր զինվորներ, Հայաստանով չի անցել Բաքու-Ջեհյան նավթամուղը,
Հայաստանը կորցրել է միլիարդավոր կամ տասնյակ միլիարդավոր դոլարներ ու դարձել տարածաշրջանի ամենաшղքատ երկիրը: Փաստ 2. 1998 թ-ին օգտագործելով վարչապետի լծակները, Քոչարյանը գլխիվայր շուռ է տվել ընտրությունների արդյունքը ու նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանին զրկել է նախագահի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից: Կարեն Դեմիրճյանը թերևս

Տեր-Պետրոսյանից հետո միակ անձն էր, որը քաջություն ուներ Արցախի մասին մեր ժողովրդին ասելու ամբողջ ճշմարտությունը. Նրա անձնական կապերը Հեյդար Ալիևի և ՌԴ-ի հետ անշուշտ օգնելու էին, որ ՀՀ-ն էլի առանց որևէ կրш կոցի Արցախի հարցում ստանար խաղաղության պայմանագրի այնպիսի տարբերակ, որը չէր զիջի Տեր-Պետրոսյանի ստացած տարբերակին:
Փաստ 3. 2008 թ-ի հերթական անգամ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է ընտրություններն ու կազմակերպել մարտի 1-ի սպш նդը, որի արդյունքում նախագահ ընտրված Լևոն Տեր Պետրոսյանի փոխարեն նախագահի աթոռը զա վթել է Սերժ Սարգսյանը: Տեր-Պետրոսյանի իշխանության պարագայում ամենաշատը 5 տարվա ընթացքում՝ մինչև 2013թ-ը՝ 1-ին նախագահը

ստորագրելու էր խաղաղության պայմանգիրը և լուծելու էր Արցախի հարցը: Ամենաուշը 2013թ-ին Հայաստանը ընտրելու էր նոր նախագահ և խաղաղ, անզ пհ և ապաշր ջափակված վիճակում սրընթաց զարգանալու էր: Փաստ 4. Ռոբերտ Քոչարյանը տասամյա կառավարման մեջ չի գործադրել ոչ մի ջանք՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը համաձայն չէ: Սակայն նրան ոչինչ չէր խանգարում միակողմանի ստորագրել փոխզիջումային փաստաթղթի տակ, ինչից հետո ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրեր Ադրբեջանի նկատմամբ՝ ստանալու նաև նրանց
ստորագրությունը: Այսինքն Ադրբեջանի չհամաձայնվելը Ռոբերտ Քոչարյանի համար ընդամենը պատրվակ էր, որ չլուծի Արցախի խնդիրը և պահպանի իշխանությունը: ճիշտ նույն բանով հետագա 10 տարիներին զբաղվեց արդեն Սերժ Սարգսյանը: Սրանք անհերքելի փաստեր են և չեն պարունակում որևիցե վերաբերմունք Քոչարյանի հանդեպ: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ինքը չի լուծել Արցախի հարցը, այլ առնվազն 3 անգամ՝ կատարելով պետական հш նցագործություններ, վի ժեցրել է Արցախի հարցի լուծումը: ՀՀ-ում ու Արցախում չկա ու չի եղել այլ մարդ, որը Արցախի ապագան թш ղելու գործում գերազանցի Ռոբերտ Քոչարյանին: Ես հատուկ չեմ գրում կոռուպցիայի, բանակից գп ղացված փողերի, անձնական հարստացման, մամուլի բռ նшճնշումների և մնացած աղաղակող փաստերի մասին, որոնք անուղղակիորեն կրկին նպաստել են Արցախի կп րծանմանը: Ես նշում եմ միայն ա՛յն փաստերը,

որոնցով Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն է թш ղել ԱՀ-ի ապագան: Այսքանից հետո ինձ ասեք. Կարո՞ղ է Հայաստանում լինել տրամաբանող մարդ, որը չունենա անձնական շահ, Ռոբերտ Քոչարյանի հш նցագործ բш նդայի անդամ չլինի, մտա հոգ լինի Արցախի ապագայով — ու պաշտ պանի Քոչարյանին: Պատասխանում եմ – ո՛չ, չի կարող: Նման մարդ լինել չի կարող: