ԿԱՐԵՒՈՐ. Բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեր հանրապետությունում բնակարանների գները կրկին բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւան քաղաքում բնակարանների գները 1 ամսվա ընթացքում բարձրացել են: Ընդ որում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական

շրջաններում: Ավելին ասենք, մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն էլ առավել է թանկանալու: ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ տվյալ տարվա հուլիս ամսին հունիսի համեմատ կենտրոն վարչական շրջանում

բնակարանի 1 քմ-ն թանկացել է 3100 դրամով. այն գերազանցում է 1250 դոլարը: Եթե հունիս ամսին Փոքր Կենտրոնում բնակարանի 1 քմ-ի արժեքը հունիսին կազմել է 622 000 դրամ, իսկ հուլիսին այն դարձել է 625 000 հարյուր դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 4800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 1200 դրամով: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը 2100 դրամով է բարձրացել: Աջափնյակ վարչական շրջանում հուլիսին հունիս ամսի համեմատ բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը զգալի բարձրացել է՝ 1600 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հուլիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 323 հազար հինգ հարյուր

դրամով, Ավանում` 294 հազար երկու հարյուր դրամով, Մալաթիա- Սեբաստիայում` 292 հազար հինգ հարյուր դրամով, Նոր-Նորքում` 301 հազար հինգ հարյուր դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հունիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 178 հազար դրամ, իսկ հուլիս ամսին 178 հազար 300 դրամ: Տեսանյութը՝ ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *