Ցնորք է լրիվ …Գիտե՞ք՝ Ալիևը խի ա էդքան ինքնավստահ խոսում, քանի որ տեսնում ա, որ դու… Էդիկ Բաղդասարյանի ԿԱՐԵՎՈՐ գրառումը
Էդիկ Բաղդասարյանը իր էջում գրել է. Գիտե՞ք Ալիևն ինչու է այդքան ինքնավստահ խոսում, քանզի տեսնում է, որ դու սահմանում

համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, որքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, մեկ է՝ ադրբեջանցիները ամեն բան տեսնում են, յուրաքանչյուր
սմ նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, ոցանկանում իր սահմանը պաշտպանել եւ սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը վստահ է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու ՀՀ սահմանները պաշտպանելու, նա ինքը

խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դш տապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նիկոլ
Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե 1-ը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ: Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ ՀՀ-ն այլեւս որեւէ լծակ

չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ, թե աշխարհում կա՞ մեկ ուրուշ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը: