Լիբանանահայ Գրիգոր Չիրիշյանը համարյա 2 տարի է՝ ինչ տեղափոխվել է Հայաստան: Մասնագիտությամբ վարսահարդար Գրիգորը հստակ որոշել է՝ հիմնական ապրելու ու արարելու է հայրենիքում: «2019 թ-ին որոշեցի գալ ՀՀ և այստեղ իմ արհեստով զբաղվել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց նա:

Լիբանանահայ երիտասարդը աշխատում է Երեւանի վարսավիրանոցներից 1-ում: Նրա գալուց միայն ամիսներ հետո մեր երկրում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ապա նաեւ պш տերազմը: Գրիգորն ասում է՝ դժ վար օրեր էին Հայաստանի համար, որի ժամանակ ինքն էլ էր փորձում իր թեկուզ չնչին օգնությունը ցուցաբերել պш տերազմի հետեւանքով տու ժած անձնանց ու
առհասարակ իր հայրենակիցներին: «Պш տերազմի ելքից հետո երեւի 1 ամիս էր անցել, մի պապիկ մտավ վարսավիրանոց, հարցրեց՝ զինվորների մազերը հիվանդանոցում կտրելու համար որքա՞ն փող կվերցնես: Ասացի՝ ոչ մի փող: Զարմացավ և ասաց՝ դե արի հենց հիմա էլ գնանք: Մեծ սիրով համաձայնեցի, հավաքեցի անհարժեշտ իրերս ու գնացինք»,- պատմեց

վարսահարդարը: Այդ օրը խնդրանքով իրեն դիմած պապիկի հետ Գիրգորը գնացել է ԲԿ-ից մեկը, կտրել է զինվորներից 1-ի մազերը, որին բժիշկները պատրաստվում էին վի րահատել: Գրիգորը ավելի ուշ է իմացել, որ երիտասարդը պետք է վի րահատվեր: Խոստովանում է կրկնակի թեթեւություն ու ուրախություն է զգացել, երբ իմացել է, որ անհարժեշտ ժամին է տեղում եղել: «Պարզվում է պապին ինձանից առաջ
այդ օրն ուրիշ վարսավիրների էլ էր դիմել, բնականաբար՝ չեմ ուզում ասել, ովքեր են կամ ինչ: Նրանք ասել են՝ թող մի քանի զինվոր հավաքվեն, կգնանք անմիջապես բոլորի մազերը կսարքենք, չենք կարող ամեն 1-ի համար գործը թողնել և գնալ»,-պատմեց Գրիգորը: Վի րшվոր զինծա ռայողների մազերը կտրելու համար նա հետագայում էլ այցելել է հիվանդանոց: Ասում է՝

եղել են օրեր, երբ 2 զինվոր է մազերը կտրելու կարիք ունեցել, պատահել է՝ 8 եւ ավելի: Այդպես մոտավորապես 1 ամիս կամ մի քիչ ավելի երկար ժամանակ նա պարբերաբար իրեն դիմած պապիկի հետ գնացել է ԲԿ: Երիտասարդը ասում է՝ չնայած մեծ սիրով և երախտագիտության զգացումով է ամեն անգամ գնացել հիվանդանոց տղաներին իր փոքրիկ աջակցութությունը ցուցաբերելու, բայց առաջին մի քանի օրերեը շատ ծա նր են եղել նրա համար: «Այն ինչ տեսա այդ օրերին, երբեք չեմ մոռանա: Ամեն ինչ ե՛ւ շատ տխրեցնող էր,
ե՛ւ հավատ և լավատես լինելու ուժ էր տալիս: Մի տղա կար, կորցրել էր ե՛ւ ձեռքերը, ե՛ւ ոտքերը, եղբայրն էր օգնում, որ նրան թեքեմ աջ կամ ձախ: Տղան տխուր էր, սակայն ասում էր՝ փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե ողջ եմ, ապրում եմ, զգում եմ», -պատմեց Գրիգոր Չիրիշյանը:

Երիտասարդը ասում է, թե այնպես չէ որ գնում էր հիվանդանոց արագ գործը ավարտում ու վերադառնում. «Շփվում էի տղաների հետ, իրենց հարազատենրի հետ էի խոսում»: Գրիգորը Հայաստանում միայնակ է ապրում: Վարձակալած բնակարանում, ասում է՝ կարողանում է այնքան վաստակել, որ իր հոգսերը հոգա: