Նարինե Բաղդասարյանը գրել է.
Նայեք այս կնոջը … ի՞ նչ եք զգում
Նա եկել էր իր իրավունքները պաշտպանելու, չի ցանկանում պատվաստվել։ Դեմ է պարտադիր պատվաստմանը։ Շատ անտրամադիր էր , տխուր, անհույս, մեր երկրի դեմքը տեսա նրա մեջ, սակայն մի հսկայական

տարբերությամբ, նա պայքարող է, հոգնած նստել էր աստիճաններին, սակայն հույսը չի կտրում, անտարբեր չէ։ Հայ ժողովուրդը հի վանդացել է մի անբուժելի հիվանդությամբ, որի անունն է անտարբերություն, դա չի բուժվում ցшվոք, քանզի հիվանդը չի գիտակցում
իր հիվանդությունը։
Այսօր ես առավել տխրեցի , երբ քայլում էի փոքրաթիվ պայքարողների հետ … և ստացա հարցիս պատասխանը, ոչ թե ստացա, այն վաղուց էի ստացել, այլ ամրապնդվեց, թե ինչու հայ ազգը դառը ճակատագիր ունի։ Չխորանամ էդ թեմայի շուրջ… Համախմբվեք,

քանի ուշ չէ… ավելի ճիշտ ուշ է արդեն… մնացել է վերջին կետը, ես շատ լավատես մարդ եմ, սակայն տխուր փաստը կա, ոչ կարող ես քողարկել, ոչ անտեսել։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին։
Այնքան եզրակացություններ արեցի…