Երգչուհի Զարուհի Բաբայանը գրել է. «ԻՄ ԻՄԱՑԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ… Այս պարտությունը ունի անուններ ու գլխավոր դերակատարներ, որնք բեմում խաղում էին իրենց ներկայացումը: Զուգահեռաբար այդ ամենին, հայ ժողովուրդը ինքնքնաբուխ ներգրավվել էր մեկ այլ բեմականացման մեջ, որը չուներ ոչ ռեժիսոր,
ոչ էլ դերաբաշխում: Բոլորս դարձել էինք մեկ հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ես չեմ ընդունում այս իրականությունը որպես մեր ազգի պարտություն, որովհետև երբ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանձնում էինք հողին իմ մտերիմ մարդու ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒՆ, ես տեսել եմ այդ մոր աչքերը, ով նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ամենաթանկը ու պինդ գրկում էր որդու ողջ մնացած զի նակից ընկերներին,որոնք դուրս էին բերել Վահեին կռ վի դաշտից ու
հենց այդ մայրը ուրախանում էր երբ տեսնում էր ողջ մնացածներին ու լսում էր ընկերների ջերմ խոսքերը կյանքը զп հաց զավակի մասին: Ես տեսել եմ իմ երեխային ու իր ընկերների պես այն 100-ավոր երիտասարդներին, որոնք խառնած գիշեր-ցերեկ փորձում էին անել անհնարինը պш տերազմի դաշտում կռ վողների համար ու անտուն
մնացածների համար: Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր իրենց ունեցածը կամ ամենավերջինը ու անգամ թոշակը նվիրաբերում էին, չմտածելով վաղվա մասին: Ես տեսել եմ մարդկանց, որոնք իրենց հացը կիսեցին այդ պահին կարիքավորի հետ: Ես տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու ապրող մի ամբողջ ազգի, որը ամեն պահը ապրում էր այնպես, ինչպես մենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
Ես տեսել եմ այն երիատասարդներին, ովքեր անգամ մի վայրկյան չեն մտածել իրենց կյանքի մասին և պատրաստ են եղել զп հաբերել այն հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ: Մենք պետք է քայլենք առաջ ու պետք է հասկանանք, որ փոքր պետություններն էլ կարող են ապրել արժանապատիվ և կարող
են իրենց ուրույն տեղը ունենալ այս փոքրիկ մոլորակի վրա. Վերջին շրջանում մենք առիթ ունեցանք անընդհատ հիշելու մեր ազգի պարծանքներին ու մեզանում դեռ պետք է ծնվեն նրանք, ովքեր ՀԱՅԻ անունը բարձր պիտի պահեն և շարունակեն այդ շքերթը: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել,աշխատել և շենացնել մեր երկիրը ամեն մեկս մեր տեղում:
Մենք պետք է կարողանանք նայել մեկս մյուսի աչքերի մեջ և պիտի կարողանանք խոսել,քանի որ խոսքը ունի բուժիչ և սթափեցնող ուժ: Մենք հզոր ԱԶԳ ենք, բայց երբեմն մոռանում ենք այդ մասին:
ՍԱ ԻՄ ԻՄԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԵՒ ՄԵ ՂԱՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱ ՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ»: