ԿԱՐԵՒՈՐ.Ինչ է անհրաժեշտ անել, եթե չպատվաստվալու եւ ՊՇՌ թեստ չհանձնելու համար գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի. իրավաբանը պարզաբանում է

ԿԱՐԵՒՈՐ.Ինչ է պետք անել, եթե չպատվաստվալու եւ ՊՇՌ թեստ չհանձնելու համար գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի. իրավաբանը պարզաբանում է
Ինչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական

պատասխանով տեստ կամ չեք պատվաստվել։ Տվյալ հարցին ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգ ելելու մասին պահանջել գրավոր հիմնավորում։

Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։ Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի հետևանքով, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի

պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով։ Հիշեք, որ որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամ անով իրավունք չունի պարտադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք միայն սեփական կամքով»,- գրել է Ռոբերտ Հայրապետյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *