Armtimes.com-ը գրել է․ Արդեն տեւական ժամանակ է, ինչ խնդիրներ են առաջացել Հայաստանում կապույտ անձնագրերի տրամադրման հետ կապված: ՀԱայաստանի Քաղաքացիները դիմում են, որ անձնագրի ժամկետն է լրացել, մի դեպքում անձնագիրն են կորցրել, մեկ այլ պարագայում էլ արտերկրից են եկել

Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու, սակայն պարզվել է՝ անձնագիր տրամադրել չեն կարող։ Քաղաքացիներին անձնագրային բաժիններից պատճառաբանել են՝ Հայաստանում կապույտ անձնագիր չկա: Իսկ թե ե՞րբ կլինի, չեն պարզաբնել: Մեզ հետ զրույցի
ժամանակ քաղաքացիներից 1-ը՝ վանաձորի բնակչուհի տիկին Կարինեն, ասաց՝ անձնագրի ժամկետը լրացել է, դիմել է՝ նոր անձնագիր ստանալու համար, անձնագրային բաժնից ասել են, որ կապույտ անձնագրերի հետ կապված խնդիրներ են առկա, առաջարկել են դիմել սեպտեմբերի 15-ից հետո: Տիկնոջ խոսքով՝

անձնագրայինում իրեն ասել են, որ ժամկետը լրանալու ժամանակ քաղաքացուն տրամադրվում է միայն նույնականացման քարտ, այն էլ՝ տասնհինգօրյա ժամկետում: Իսկ եթե գործարքներ ունի անելու, առաջարկել են տրամադրել 9-րդ ձեւ փաստաթուղթ, ըստ որի հնարավոր է կատարել անհրաժեշտ գործարքները: Հարցի շուրջ «Հայկական ժամանակը» պարզաբանում
խնդրեց ՀՀ пստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված կապույտ անձնագրերի բացակայությունը, և ինչպես է կարգավորվում խնդիրը, անձնագրային և վիզաների վարչությունից պատասխանեցին. «Խնդիրը նրանում է, որ մեր երկրին անձնագիր մատակարարող ընկերությունը կորոնավիրուսի հետևանքով չի կարողանում մեզ
տրամադրել անձնագրեր: Այդ իսկ պատճառով այժմյան դրությամբ մենք դիմումներ չենք ընդունում: Իսկ թե երբ կլուծվի տվյալ

հարցը, հստակ ժամկետներ չենք կարող նշել»,- նշեց նա: Հարցին՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում այն քաղաքացիներին, որոնց կա՛մ անձնագրի ժամկետն է լրացել, կա՛մ էլ արտերկրից են եկել Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու նպատակով, ասացին. «Առաջարկվում է նույնականացման քարտ, որը պետության ներսում անձը հաստատող փաստաթուղթ է՝ բոլոր տեսակի գործարքների համար բավարար: Իսկ եթե կոնկրետ անձնագիր են ցանկանում, առաջարկվում է զանգահարել սեպտեմբերի տասնհինգից հետո»: