Այս պատմական հնարավորությունը Հայաստանը չպետք է բաց թողնի… Փույա Հոսսեինի ՈւՇԱԳՐԱՎ գրառումը

Ինչքան մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար՝ Իրանի հետ հարաբերությունները
Իրանը և Հայաստանը հին քաղաքակրթություն ու հարուստ պատմական ժառանգություն ունեցող 2 հարևան և բարեկամ երկրներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին, իր պատմության ընթացքում ունեցել է փորձություններ ու դժվարություններ, пղբերգություններ, սև և սպիտակ էջեր:

Մեր 2 երկրների հարաբերությունները նույնքան հին են, որքան նրանց պատմությունը: Մեր 2 երկրները, ունենալով փոխհարաբերությունների մեծ ներուժ, մեծ հնարավորություններ և մեծ անհրաժեշտություն՝ երկար տարիների ընթացքում չեն կարողացել այդ ամենին համապատասխան հարաբերություններ կառուցել: Արցախի վերջին պш տերազմից հետո ու

դրան հաջորդող իրադարձություններից հետո՝ շատ մեծ անհրաժեշտություն է նկատվում 2 հարևան երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման առումով: Արցախի վերջին պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, դրա կետերից 1-ը վերաբերում է տարածաշրջանի ճանապարհների ու

ենթակառույցների ապաշրջափակմանը: Դրանից հետո ի հայտ եկավ տարածաշրջանի երկրների «3+3» համագործակցության պլատֆորմը, որը բոլոր երկրների համար այդքան էլ գոհացուցիչ չէր ու լիարժեք չէր ներկայացնում Իրանի, ՀՀ-ի ու Վրաստանի շահերը: Դրանից հետո, շրջանառության մեջ մտան այլընտրանքային միջազգային նախագծեր՝ Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհն ու

Պարսից Ծովը Սև Ծովին միացնող մեգանախագիծը, որը Հնդկաստանը Իրանի ու ՀՀ-ի միջոցով կապում է Եվրոպական երկրներին: Այս մեգանախագծերը ՀՀ-ին հնարավորություն են տալիս, որ դառնա շատ կարևոր տրանզիտ երկիր՝ Ասիան Եվրոպային ու Եվրասիային կապող կարևոր խաչմերուկ: Դա պատմական հնարավորություն է, որը ՀՀ-ն կազատագրի տասնամյակներ տևած շրջափակումներից, ու

հնարավորություն կստեղծի ՀՀ-ի համար՝ թռիչքային մեծ զարգացում ապրելու, տարածաշրջանում շատ ազդեցիկ ու ուժեղ երկիր դառնալու հարցում. հնարավորություն, որը ՀՀ-ն չպիտի բաց թողնի:
Մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններն են ընթանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում առկա տարածաշրջանային տրանսպորտային ու ենթակառուցվածքային

ապաշրջափակման մասին: Այդ ձևաչափով, Ադրբեջանը հաղորդակցության ճանապարհ կստանա Նախիջևանի ու Թուրքիայի հետ , իսկ ՀՀ-ն Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ու Ադրբեջանի միջոցով՝ ՌԴ-ի հետ: Թե որքանով է սա իրատեսական, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, թողնենք մի կողմ: Պետք է հաշվի առնենք ու

վերլուծենք բոլոր սցենարներն ու զարգացումները, բոլոր վնш սներն ու շահույթները, որ ՀՀ-ն կարող է ունենալ այս ամեն ինչի մեջ: Նախ սկսենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այս տարի Թուրքիան զգալի տնտեսական աճ է գրանցել: Արտահանման ծավալները բավականին մեծացել են: Թուրքիան շատ արագ գրավում է Մերձավոր Արևելքի, արաբական երկրների, Միջին Ասիայի, աֆրիկական

երկրների, եվրասիական երկրների, արևելյան Եվրոպայի երկրների շուկաները: Ըստ փորձագետների, Թուրքիան մոտակա տարիներին հնարավորություն ունի դառնալու տնտեսական գերուժ: Ադրբեջանն էլ, իր նավթի ու գազի պաշարներով, գյուղատնտեսական ու այլ պաշարների միջոցով, նաև՝ Թուրքիայի օգնությամբ, ապագա տարիներին տնտեսական աճ ու զարգացում

կապրի: Այդ պայմաններով տարածաշրջանի ճանապարհների վերաբացման պարագայում՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ունեն բոլոր հնարավորությունները, պոտենցիալը ու պատրաստությունը՝ շատ արագ մեծ օգուտներ քաղելու իրավիճակից: Այս պարագայում ո՛ չ Իրանը, ո՛ չ Հայաստանը ու ո՛ չ էլ ՌԴ-ն չունեն համագործակցություն, բավարար միջոցներ ու հնարավորություններ՝ նշված ճանապարհների վերաբացման հնարավորությունները օգտագործելու ի շահ իրենց երկրների:

Եթե տարածաշրջանի երկրների ճանապարհների ապաշրջափակումը առկա վիճակում տեղի ունենա, երբ որ մյուս կողմը լավ պատրաստված վիճակում է, իսկ այս կողմը՝ հնարավորությունների օգտագործման համար՝ ոչ պատրաստված վիճակում է, մյուս կողմը միանշանակ միակողմանի մեծ շահույթներ կստանա, կիրականացնի իր բոլոր ծրագրերը, կամրապնդի իր դիրքերը Անդրկովկասում ու շատ առաջ կընկնի բոլոր առումներով: Մենք պետք է հաշվի առնենք և

արձանագրենք, որ շատ պատասխանատու , ճակատագրական ժամանակահատվածում ու իրավիճակում ենք գտնվում: Սխալ հաշվարկների, ժամանակների և աշխարհաքաղաքականության սխալ ընկալումների պատճառով կկորցնենք ամեն բան, և իրավիճակի շտկումը շատ բարդ կամ անհնարին կլինի: Իրանը ու ՀՀ-ն ունեն լավ բարեկամական հարաբերություններ, սակայն 2 երկրների ներուժին համապատասխան բավարար տնտեսական հարաբերություններ

մենք չունենք: Իրանը մեծ երկիր է, ու ՀՀ-ի համար տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ստեղծել: Մոտ ապագայում Չինաստանը Իրանում կունենա լայնածավալ ներդրումային ծրագրեր: Հնդկաստանը Իրանի ու ՀՀ-ի միջոցով, Հյուսիս – Հարավ ճանապարհի ու Պարսից Ծովը Սև Ծովին միացնող ճանապարհի միջոցով՝ կապեր կստեղծի եվրասիական և եվրոպական երկրների հետ: ՀՀ-ն այս ամեն ինչի մեջ այն դեպքում

կարող է իրավիճակ փոխել, որ օր առաջ խորացնի ու լայնացնի Իրանի հետ տնտեսական բոլոր հարաբերությունները: Պարսից Ծովը Սև Ծովին միացնող միջանցքը, տարածաշրջանի ճանապարհների վերաբացումը ու ապաշրջափակումը եթե չունենան իրենց գործիքակազմերը, գործարար հարաբերությունների կառուցման և զարգացման տրամաբանությունն և մեխանիզմները, չեն կարող մեծ օգուտներ տալ Հայաստանին: Մինչև ճանապարհների ապաշրջափակումը, օ՛ր առաջ ՀՀ-ն պիտի հստակ ծրագրերով ու

ժամկետներով լայնածավալ խորացնի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Դա իր հերթին կբերի տրամաբանական տնտեսական հարաբերությունների՝ նաև Հնդկաստանի ու Չինաստանի հետ: Հայաստանի՝ Իրանի տնտեսության հետ թեկուզ մի քանի տոկոսով կապերի զարգացումը կհանգեցնի ՀՀ փոքր տնտեսության մեծ աճին և մեծ հնարավորությունների: Տնտեսական պш տժամիջոցների պատճառով՝ մոտակա տարիներին Իրանի տնտեսական քաղաքականությունը

առաջնահերթ տեղ կտա արտահանմանը: Սակայն սա էլ մեծ խնդիր է Իրանի գործարար շրջանակների համար, քանզի մեծ մասամբ չունեն միջազգային շուկաների, մասնավորապես՝ Եվրասիայի երկրների հետ աշխատելու փորձ: ՀՀ-ն կարող է այդ բացը լրացնել, քանզի գործարար մշակույթով առավել մոտ է այդ երկրներին, ու կարողություններ ունի Իրանի տնտեսությունը կապելու մեծ շուկաներին: Իրանն ու Հայաստանը կարող են ունենալ լայնածավալ

համատեղ ներդրումային ծրագրեր, համատեղ արտադրանքներ ու արտահանման ընդհանուր մեծ շուկաների պահանջարկներին համապատասխան արտադրանքներ: Մենք պիտի արագորեն, առանց ժամանակ վատնելու ստեղծենք համապատասխան գործիքակազմ ու միջոցներ, որ տրանզիտ ճանապարհների վերաբացման պարագայում ունենանք տնտեսական հարաբերությունների պատրաստված և տրամաբանված

գործիքակազմեր՝ այս ամենից ՀՀ-ի ու Իրանի համատեղ շահերը առավելագույնս սպասարկելու համար: Կոչ եմ անում Հայաստանի ու Իրանի առաջատար գործարար շրջանակներին, ՀՀ-ի մասնավոր և պետական տնտեսական կառույցներին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ ԱԺ-ին ու նրա համապատասխան հանձնաժողովներին՝ արձագանքել և լայնածավալ մասնագիտական քննարկումներ սկսել՝ նշված հստակ նպատակներին

հասնելու մեխանիզմների և ծրագրերի մշակման և կիրառաման համար: Նաև պետք են ծրագրեր, միջոցառումներ՝ Իրանի ու ՀՀ-ի գործարար շրջանակների միջև շփման և փոխճանաչողության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, քանզի 2 երկրների գործարար շրջանակների համագործակցությունը ամենակարևոր դերը կխաղա այդ ամենի մեջ: Պետք է նաև արագորեն, մեծ կամքով և հետևողական ձևով վերացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների բոլոր խոչընդոտները և խնդիրները: Աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով՝ բացված հնարավորությունների ժամանակը սուղ է, ոչ մի օր չպիտի կորցնել՝ ի պաշտպանություն մեր երկրների ընդհանուր շահերի, և համատեղ նպատակներին հասնելու գործընթացում:
Փույա Հոսսեինի «Հայաստան – Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»
11.09.2021թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *