Հիմա ո՞վ է ճիշտ. Նրանք, ովքեր ապրել են երկրի գրպանում ու գո ղացել իրենց անհատակ կայսրությունը, թե շատերի մոտ հեգնանք առաջացնող Մերկելը, որը… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն

Եվրոպայի ամենաինքնաբավ երկիրը տասնութ տարի ղեկավարելուց հետո Մերկելը հեռանում
է ծափերի ու նախանձելի հարգանքի ուղեկցությամբ, գերմանիայի պարզ քաղաքացու հայտարարագրով, առանց առանձնատների, զբոսանավերի, թանկարժեք իրերի եւ ավտոմեքենաների. մի խոսքով, առանց իշխանության կпրստի պաթոլոգիկ վախի, որին, ի դեպ,

հանձնվում են աշխարհի գրեթե բոլոր մորթապաշտ կառավարիչները, երբ նրանց տնօրինմանն է հանձնվում երկրի և երկրների ունեցվածքը էն անդավանանք գայթակղության հետ միասին, որին, ինչպես հայկական օրինակն է նաև գուժում, քչերն են դիմանում: Մերկելը

բացառիկներից է, որի քաղաքական կերպարը պետք է պահել նաև քաղաքակրթական ատյանում, որպես նյութապաշտական իշխանությունը մերժած եզակի օրինակ, որից այժմ ամենաշատը նեղվում են էն գործող և էքս ղեկավարները, որոնք ազնվականության այդ բարձրագույն թեստը
չեն հանձնել ու ստիպված են

ապրել կերակրատաշտը կորցնողի սպ шնիչ տեղապտույտում: Չասեմ՝ ինչ դժվար են նրանք հեռանում, ամենամեղմը ինսուլինի մեծ չափաբաժնով, գումարած այն ճնշող ամայությունը, որ մնում է իրենց ճակատագրի պատին: Այժմ ով է ճիշտ. Նրանք, ովքեր ապրել են երկրի գրպանում և գп ղացել իրենց անհատակ

կայսրությունը, թե շատերի մոտ հեգնանք առաջացնող Մերկելը, որը չվերցրեց ոչինչ Եվրոպան և աշխարհը կերակրող երկրի դրամարկղից, դառնալով հենց իրեն ծափահարողների աչքի փուշը, որ գտնվի գոնե մեկը, որ խնամի այդ փուշը աչքի լույսի նման, քանզի հաջորդ Մերկելը կարող է ուշանա, որ կանգնի իշխանության օպիումից չկշտացողի և մш հկանացուի գրեթե բոլոր մուտքերը հարամված այս գար շահոտ միջանցքում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *