Այսօր ԱԱԾն տեղեկություն տարածեց, որ ժամը տասներկուսից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության

пստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Մինչ մեր ազգային անվտш նգության ծառայության սահմանապահ զп րքերի ու Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ
ծառայության զինծա ռայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու համար, ադրբեջանցիները ստուգում, նոր միայն ազատ են թողնում իրանական բեռնատարները։ Ստուգումից հետո իրանցի վարորդներին նմանօրինակ ստացական են հանձնում, որտեղ մոտավոր թարգմանությամբ գրված է․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ՝ Ընդհանուր մաքսային ՝ 410001944 (Եթե հաճախորդը իրավաբանական անձ է, ապա նրա անունը և TIN- ն է անունը, aa aayadi

և VOEN-) ԵԿԱՄՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Ապրանքի չափը, աշխատանքը, սպասարկումը և այլն․․․․: Նշենք նաև, որ ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կինը, Para.tv հիմնադիր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցի սահմանապահ пստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 հազար դրամի համարժեք գումար են պահանջում, որ թույլ տան անցնել ճանապարհը»: