Երկրում շրջանառվում է մի թեզ, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք: Հիմա ասեմ ողջ ճշմարտությունը… Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը գրել է. Մի թեզ է շրջանառվում պետությունում, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք: Իբր ռուսները չեն թողնում, որ Իրանից մեր տարածքով նավթ Եվրոպա գնա, թե իբր նրանք չեն թողնում, որ լինենք տարանցիկ ճանապարհ Հնդկաստան-Եվրոպա առևտրի համար: Թե իբր

նրանք չեն թողնում, որ
լինենք Երևմուտք-Արևելք կապող տրանսպորտային հա բ: Ու այսպես լիքը իբրներ: Կարդալ և լսել իմացողները գիտեն, որ Իրանը չէր կարողանում նավթ վաճառել նույնիսկ Հնդկաստանին՝ իր հին գնորդին, որովհետև ԱՄՆ-ի սանկցիաների տակ էր (դեռ է): Կարդալ իմացողները գիտեն, որ Իրանից մեր տարածքով դեպի Եվրոպա առևտուրը չի կայանում հենց արևմուտքի հետ Իրանի շահերի հակասության հետևանքով:

Կարդալ իմացողները գիտեն, որ երկաթգծի հյուսիս-հարավ ծրագիր կար, որում ժամանակին ռուսները հետաքրքրված էին, սակայն տարածաշրջանային խնդիրների պատճառով ծրագիրը սառեցվեց, իմիջայլոց այդ ընկերությունն էլ Հայաստանին դա տի է տվել (միջազգային արբիտրաժ է դիմել): Կարդալ իմացողները գիտեն, որ Իսրայելը ադրբեջանական նավթի խոշոր գնորդ է և

նաև Իրանին թշ նшմի է համարում, սրա արդյունքում է նաև, որ մեզ գործիք են օգտագործում Իրանին վնш սելու համար: Գրաճանաչները գիտեն, որ իրանական նավթը լիովին պատկանում է պետությանը, ինչը դուր չի գալիս արևմտյան աշխարհին և հակամш րտության հիմքը սա է:
Կարդալ իմացողները գիտեն, որ

Ադրբեջանը Թուրքիայի միջոցով Արևմուտքի համար ռեսուրս պետություն է դարձել և սա է պատճառը, որ Արցախի շուրջ հակամար տության մեջ Եվրոպայի համար նախընտրությունը Ադրբեջանն է: Կարդալ իմացողները գիտեն, որ մեր երկիրը և այս տարածաշրջանը դարեր շարունակ պш տերազմական դաշտ է եղել հենց այն պատճառով, որ մենք չենք գործել և վզներս ծուռ դրսի օգնությանն ենք սպասել: Ու ընդհանրապես կարդալ ու մտածել իմացողները գիտեն, որ աշխարհը մրցում է

ռեսուրսների համար, իսկ մենք այդ մրցակցության արանքի մեջ ենք՝ մեր կամքից անկախ։ Եթե հույսներս մեր վրա ենք դնում, լիքը աճելու ու զարգանալու տեղ կա, եթե շարունակում ենք մեղադրել այլոց ու երկրի մի մասը բռնում է արևմուտքի պոչը, իսկ մյուսը ՝ ռուսականը, ապա իրար միս ենք ուտում և հետզհետե վերանում: Այժմ սրա ճանապարհին ենք: Միամտություն է կարծել, թե խոհեմություն կիջնի այդպիսի

մտածողության տեր անձանց գլխում և նրանք կդադարեն պառակտում մտցնել մեր մեջ: Միակ հույսը հայկական շահերով առաջնորդվող խելացի տեսակի դիկտատուրայի հաստատումն է երկրում: Կներեք, բայց այլ տարբերակ չկա: Շնորհավոր անկախության՝ առաջին հանրապետության տոնը: Թող որ շուտ գա այն օրը, երբ իրոք անկախ կլինենք մեր մտքերով, գաղափարներով ր ծրագրերով, այլ ոչ դատարկ ճառերով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *