Այժմ ԱԺ-ում առոք փառոք նստածները 30 տարում մի ճանապարհ չեն կառուցել: Դրանց հո ազերիները չէ՞ն ընտրել, ինչի՞ եք Ալիևի վրա մունաթ գալիս, եթե… Արա Արայան

Արա Արայանը գրել է.
Լավ կլինի, եթե ազերիները ընդհանրապես փակեն Իրան-Հայաստան ճանապարհի իրենց հատվածը, ռուսներն էլ Լարսը։ Երեսուն տարում մի ճանապարհ չենք կառուցել, սակայն այժմ այդ երեսուն տարվա բոլոր իշխանությունները առոք փառոք նստած են երկրի Ազգային Ժողովում։

Դրանց հո ազերիները չէ՞ն ընտրել։ Նորմալ երկրում, առողջ ազգի մեջ այդպիսի բան լինել չէր կարող։ Այժմ Ալիևի վրա եք մուննաթ գալի՞ս։ Երեսուն տարի ազգովի «պետություն-պետություն» ենք խաղացել, 2 ճամփա չենք կառուցել։ Ընդանրապես, աշխարհի երեսին ճանապարհաշինությունը մինչ վերջերս արվել է հենց ժողովրդի ձեռքով։

Մարդիկ քթածակ են ունեցել, դեռ հին ժամանակներից գյուղով, քաղաքով, մեր և մանուկով կանգնել ճամփա են կառուցել։ Մենք ոչ գյուղական ճամփա ունենք սարքած, ոչ միջպետական։ Այդ պատճառով էլ, մեր և մանուկով Սովետ եք ուզում։ Նենց բջավարի, պո արմյանսկի էլի։ Ռուսին հանձնվենք, էլի են Սովետի վախտերի նման առնետավարի գողությամբ

ապրենք խալխի հաշվին: Չի լինելու նոր Սովետ, մոռացեք, դա ոչ ոքի պետք չէ, դա ցանկության հարց չէ, տարրական մաթեմատիկա է, այլևս նոր իմպերիաներ չեն կարող ստեղծվել, եղածներն էլ քանդվելու են։
Կամ մենք մեր ձեռքով մեր ճամփեքը կսարքենք, կամ պետք է ազերի գայիշնիկին ոռ մտնելով, կաշառելով օգտվենք իրենց ճամփեքից…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *