Բակուր Մելքոնյանը գրել է.
Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով։ Զրուցում էինք։ Զանգ եկավ հեռախոսին, նայեց, անջատեց, շարունակեց իր խոսքը։ Քիչ անց նորից զանգ եկավ, նորից անջատեց։ Երբ երրորդ անգամ զանգ եկավ, վերցրեց

հեռախոսը և արդեն նեղված ձայնով ասեց. մամ դե ախր զբաղված եմ, խանգարում ես, հետո կզանգեմ և առանց լսելու մորը անջատեց հեռախոսը։ Եվ արդեն առանց զանգերի ու խանգարող հանգամանքի շարունակեց ներկայացնել իր առաջարկը։ Առաջարկը լավ մշակված էր, նախնական տպավորությամբ
շատ շահավետ… Օրեր առաջ էլ մի այլ երիտասարդ էր եկել հանդիպման։ Էլի նոր էինք ծանոթացել։ Էլի գործնական առաջարկով էր եկել։ Հեռախոսի ձայնը անջատել, դրել էր կողքն ու ներկայացնում էր իր առաջարկը։ Զանգ էր գալիս, վիբրացիան էր

միանում, մի պահ նայում էր հեռախոսին ու նորից շարունակում էր խոսել։ Զանգերը բավականին հաճախակի էին, ես էլ իր հետ, բնազդաբար, էդ պահին նայում էի իր հեռախոսին, տարբեր մարդիկ էին զանգում, էսինչ օֆիս, էնինչ պատվիրատու, մյուսի կողքը գրած էր արհեստավոր… Կարճ ասած ոչ մեկին չէր
պատասխանում։ Մեկ էլ հեռախոսի վրա գրեց՝ մամա, մայրիկն էր զանգում։ Խոսքը կիսատ թողեց, ներողություն խնդրեց. Հա մամ ջան, հո բան չի եղել… Հանդիպումը ավարտեցինք, զրուցակցիս գործնական առաջարկը շատ հում էր, լիքը պիտի մշակվեր… Ես ընտրեցի 2-րդ

տարբերակը, քանզի բիզնես ծրագիրը կարելի է մշակել, սակայն մարդու մարդկային հատկանիշները ոչ…
Ծնողների հանդեպ հոգատարությամբ ու ուշադրությամբ լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։