Իրական шղետ Թուրքիայում. Հերթական խոշոր լիճն է ցամաքել… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայում լճերը շարունակում են վերանալ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս անգամ ցամաքել է Թուրքիայի Բուրդուր նահանգի Քարամանլը շրջանում գտնվող Քարաթաշ լիճը:

Ընդ որում լիճը 1985թ-ից սկսած բնապահպանների վերահսկողության տակ էր: Որպես վերացման պատճառ առաջ է քաշվում գլոբալ տաքացումը, ինչպես նաև բնակչության կողմից լճի ջրային պաշարների ոչ ճիշտ օգտագործումը: Լիճը զբաղեցնում էր 1190 հ տարածք:

Ընդ որում նախորդ տարի նկատվել էր լճի ջրի մակարդակի նվազում: Իսկ այս տարի լիճն լիովին ցամաքել է: Քարամանլը քաղաքի քաղաքապետը նշել է, որ սրանով մեծ հш րվшծ է հասցվել գյուղատնտեսությանը: Նաև զգալի վն шu է հասցվել ձկնորսությանը, քանիզի բնակիչները այս տարածքում զբաղվում էին նաև ձկնորսությամբ:

Դրանից զատ ընդհանուր էկոհամակարգը վտ шնգի տակ է հայտնվել: Հիշեցնենք, որ առավել վաղ ցամաքել էր Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը: Դրանից առաջ էլ ցամաքել էին ևս մի քանի լճեր ու գետեր , ներկա պահին մեծ վտ шնգի տակ է նաև Վանա լիճը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *