Վարչապետը անում է այն, ինչ կարողանում է, ինչին ունակ է, բայց կա մի բան, որը հաստատ լավ է անում… Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի ուշագրավ գրառումը

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը գրառում է կատարել.
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ
Ինձ չի հետաքրքրում, թե պետության ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն, որ քուչից, կամ,որ երկրամասից կընտրենք, ում կվստահենք այդ սարսափելի աթոռը: Ես ցանկանում եմ ,որ գա մի օր՝ երբ երկրի ղեկին

նստածի խոսքը չլսենք, որ շատերը անգամ անունը շփոթեն ու չիմանան, բայց որ փողոցում քայլելիս, կամ սրճարանում տեսնենք, մոտենանք ջերմ խոսենք: Ազգին պետք է ,ոչ թե լսել ղեկավարի ճառերն ու զեկույցները, որը բոլշևիզմ եմ համարում, այլ տեսնել, սեփական մաշկի վրա զգալ նրա կատարած գործերը: Նիկոլ

Փաշինյանը անում է այն ինչ կարողանում է,ինչին ունակ է, բայց կա մի բան, որը հաստատ լավ է անում ու պիտի անի, չգիտեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա, որ տեսնենք առանց դիմակների, անգամ ինքն իրեն է նման կերպ վերաբերվում: Մեր երկիրը և

ժողովուրդը՝ նոր չէ հի վանդացել: Մեր երկիրը և հայ մարդը դարավոր հի վանդություններից է խեղճացել ու մտել սրա նրա տակ: Կարծում եմ հի վանդությունները սկսվում են բուժվել երբ գիտենք դրա շուրջ, իսկ թաքնված հիվանդությունները հանկարածակի կյանքից հեռացման են մի օր բերում: Այն ինչն այսօր տեղի է ունենում, մենք կհասկանանք որոշ ժամանակ

անց, ես համոզված եմ ,որ լավ տեղ ենք դուրս գալու, որ լավ է լինելու: Կարծում եմ ,որ մեզ այժմ՝ հենց Նիկոլ էր պետք այնպիսին ինչպիսին կա: Վերջ Ի վերջո ժողովուդը նրան ընտրեց չորս տարով:Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ շանս և առավելոթյուն է տալիս, պատրաստվելու նոր ընտրություններին: Նիկոլիզմը մի նոր հնարավորություն է, որ կուտակված կեղտը դուրս գա ,որ պետությունը չկп րծանվի փթախտից, սուտ լոզունգներից, սուտ մշակույթից, սուտ բարեպաշտություններից, ստված արվեստից, կեղծ դպրոցից: Վերջապես հույս կա որ սուտ ու շինծու գաղափարներից կմաքրվենք,

կմաղվենք ու տակը կմնա իրականությունը և իսկականը, միքիչ ավելի խորն է կատարվելիքը քան երևում է: Մենք հազրամյակներ եկել ու չենք կп րծանվել և չենք կործանվի, յուրաքանչյուր, բան նոր է սկսվում՝ ՑԱ ՎԵՐԻՆ դիմանալ է պետք ՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ: Հազարամյակների ընթացքում, հազար ու մի ցա վ հազար ու մի հի վանդություն ենք կուտակել, օտարապաշտացել ու խորդացել՝ դրանցից մաքրվելու համար համազգային մեծ ԲԱՂՆԻՔ է պետք մեզ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *