լևոն, քոչարյան, սեռժ, շնորհակալ եմ ձեզ, որ ցшվեցրեցիք սիրտս, արյունս սառեցրեցիք երակներումս, զգացմունքից որ Հայրենիքս կարող եմ կորցնել, քանի որ… Գոհար Հովսեփյան

Գոհար Հովսեփյանը գրել է.
Հայաստանի Անկախ Հանրապետություն, շնորհավորում եմ երեսուն ամյակդ։ Դու էությամբ պարադոքս ես, թևերդ կп տրում են, բայց թռչել ես սովորում, ոտքերդ կп տրում են, իսկ դու առավել ամուր ես ոտքերիդ կանգնում,

4500 տարվա կյանքի փորձ ու իմաստունություն ունես, բայց 30-նդ դեռ նոր է բոլորում։ Շնորհակալ եմ քո բոլոր լավ և վատ կամեցողներին, դու այսպիսին ես նրանց շնորհիվ, ովքեր քեզ ատել ու վնասել են, պայման են ստեղծել որ դու ձգվես, պայքարես, կատարելագործվես,

խելացիանաս ելքեր փնտրելու ճանապարհին, ովքեր քեզ սիրել ու փաղաքշել են, թույլ են տվել մի փոքր շունչ քաշել, ժպտալ, հասկանալ որ դու սպասված ես և հաճելի, բարի ու իմաստուն։ Աշխարհ, շնորհակալ եմ քեզ Հայաստանիս համար, շնորհակալություն մեր կյանքի սև և սպիտակ ուսուցիչներին, այսօր ինչ կանք

նրանց շնորհիվ է։ Չկա մի ազգ, որ հայի նման արարող լինի, խելացի, խորաթափանց, կարեկից, բարի, կամեցող, սրտացավ, հյուրասեր, ազնիվ, խոնարհ. Սրանք լրիվ Աստծո ստեղծած մարդու գծերն են, շնորհակալ եմ ձեզ, որ մեզ Աստծուն մոտ եք պահել, ստիպել եք լինենք էությամբ «Աստվածատուր»… Իմ ծեր ու երիտասարդ Հայաստան, քո նազանքով և

հմայքով, չնայած քո աննշան չափերին, աշխարհի մակարդակով կարողացել ես լինել միշտ լսելի ու տեսանելի այս մեծ մոլորակում, քեզ գիտեն բոլորը, ու գիտեն որքան ես քարկп ծվել, բայց քեզ ոչինչ ծնկի չի բերել, ու այսօր եկել է պահը, որ աշխարհը տեսնի թե ինչպես է իր նոր կյանքի ճանապարհը գցած, երիտասարդ Հայաստանը ծաղկում, գնում դեպի իր ակունքները և աստվածային, հրաշագործ մշակույթը՝ հառնում: լևոն,

քոչարյան, սեռժ և այլոք, շնորհակալ եմ ձեզ, որ ցшվեցրեցիք սիրտս, шրյունս սառեցրեցիք երակներումս, զգացմունքից որ Հայրենիքս կարող եմ կորցնել, քանի որ սկսեցի նրան սիրել մեկ այլ սիրով՝ երկնային, հոգեղեն, որը մեջս արթնացրեց Հայկի եռացող шրյունը, և հասկացա որ ես Գոհարը չեմ այլևս, ես Սոսեն եմ ու այսուհետ կանգնելու եմ Հայրենիքիս պարիսպների տակ մինչև վերջին շունչս, և կպատառոտեմ հազար ձեզ պեսներին, եթե փորձեք «Մորս» վի րшվոր սիրտը կրկին վիրավորել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *