Արգիշտի Կիվիրյանը գրել է. Գլոբալ որ նայենք, 2 հարյուր տարի առաջ Ադրբեջանի տարածքը Իրանի ձեռից տարել էր ՌԴ-ն և նման դրվածքը կարող էր շարունակվել, եթե Ադրբեջանը մնում էր ՌԴ-ի կազմում կամ ռուսական գոտում։ Եվ ակնհայտորեն այդ դրվածքը էլ չի գործում, երբ Ադրբեջանը մտնում է Թուրքական գոտի ու հայտնվում Անկարայի տակ։ Ակնհայտ է, որ

Բաքվի իշխանությունները սա հոյակապ հասկանում են, և պш տերազմից հետո, ընդամենը 1 տարում թուրք-ադրբեջանական առավել քան 20 զորավարժությունների իրական հասցեատերը հենց Իրանն է, որին այս կերպ հասկանում են հեռու մնալ Ադրբեջանից և իր կայսերական հավակնություններից։ Իրանցիների համար Կուրուշի կայսրության սահմանների վերականգնումը
ունի սակրալ նշանակություն՝ դարեր շարունակ միապետական Իրանում նույնիսկ կար օրենք, որ շահը չէր կարող օծվել որպես շահնշահ, եթե տվյալ սահմանները չէր վերականգնել։ Միմիայն այդ սահմանների վերականգնումը ինքնին արդեն ցանկացած իրանական գահը զш վթածին տալիս էր իշխելու լեգիտիմություն։ Հավիտենականությամբ ապրող իրանցիների համար

այդ առումով ոչինչ չի փոխվել, հատկանշական է, որ 1-ին համաշխարհային պш տերազմից հետո գումարված Փարիզյան կոնֆերանսում հայտնվելով, Իրանի ներկայացուցիչը պահանջում է վերականգնել արդարությունը և Իրանին հետ վերադարձնել այն ամենը, ինչը իր ձեռքից ժամանակին տարել է Ռուսական կայսրությունը՝ այդ կայսրությունը չկա, ուրեմն Հարավային Կովկասի տերը կրկին պետք է ճանաչվի Իրանը։ Գլոբալ
առումով Արցախյան պш տերազմի պատճառներց մեկը հենց Իրանի մասնատումը է՝ բրիտանացիներ և Իսրայելը Բաքվին մատուցել են այդ նվերը որպես Իրանի դեմ ավանս, հաշվարկելով որ տոտալ հաղթանակի պարագայում գոտեպնդված Ադրբեջանը չի վախենա մամш րտահրավեր նե տել Թեհրանին, առավել ես որ ինքը վստահ լինի որ իրեն յուրաքանչյուր կերպ կաջակցեն Բրիտանիան, Թուրքիան, Իսրայելը ու

Պակիստանը։ Այդ պետությունների բացահայտ աջակցությունը Բաքվին ընդդեմ հայերի, ադրբեջանցիներին վստահեցումն էր, որ ինքը կստանա նույնանման աջակցություն եթե սկսի գործել ընդդեմ Իրանի։ Վերջին օրերին ադրբեջանական սեգմենտում նկատվում է կտրուկ հակաիրավական հռետորաբանության աճ, զուգորդված ծաղրանքով և սպш ռնալիքներով։ Բաքուն և իր պատվիրատուները համոզված են որ ընդունակ են Իրանը պш յթեցնել ներսից, փորձելով ոտքի հանել այնտեղի ադրբեջանցիներին։ Եվ հավանաբար չեն հաշվարկել, թե Ադրբեջանի տարածում Իրանը ինչքան խմբերի ա ընդունակ ոտքի հանել շիիթական ինտերնացիոնալի դրոշի տակ…