«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի տասնհինգի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամ անագիրն է։ Խոսքը օտարերկրյա

քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տվյալ քաղաքացիներին իրավական
իրավիճակի կարգավորման մասին հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ: Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ ՌԴ-ի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման

վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի ար գելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան»: