Առաջին անգամ այսօր նոր ավտոբուս եմ նստել։ Հերթական կանգառից շարժվելուց հետո վարորդին մոտեցավ արևմտահայ խոսույթով տարիքով մի ուղևոր… Գարեգին Միսկարյանի ուշագրավ գրառումը

Գարեգին Միսկարյանը գրում է. Էսօր առաջին անգամ նոր ավտոբուս եմ նստել։ Նորերից էր, որ մանրը վճարում ես ժետոնի տեղով սարքի միջոցով։ Էն որ մոտս 5 հարյուր դրամանոց էր ու վարորդը մանր չուներ` ոչինչ, որ ուղևորներից ոչ մեկը հինգ հարյուր դրամի մանր չուներ` դա էլ ոչինչ, որ ես ստի պված հարյուր դրամ մեկնարկային գնով աճուրդի հանեցի

5 հարյուր դրամանոցս` էդ ոչինչ, էն որ ուղևորներից մի կին ինձ հարյուր դրամ նվիրեց անվերադարձ ու 5 հարյուր դրամն է չվերցրեց, դա էլ ոչինչ, բայց, այ, վարորդի կողքի նստատեղին նստած պարսիկ տուրիստի կп տրած հայերենով զրույցը վարորդի հետ պետք էր լսել։ Վարորդը

մի երևույթ էր, որին հանդիպել եմ մեկ անգամ էլ Երևանի հայտնի ռեստորաններերից մեկի մատուցողի տեսքով (ռեստորանի անունը չեմ նշում, որ հակագովազդ չլինի): Երևույթը կոչվում է «Հղկած գրանիտի աստիճանավանդակի նման ողորկ հումորի վարպետության մատեր կլաս»։ Հերթական կանգառից շարժվելուց հետո արևմտահայ

խոսույթով տարիքով մի ուղևոր վարորդին մոտեցավ. —Կներեք, դուք հակառակ դառնալն էլ աս ճանապարհով կերթա՞ք,-դիմեց նա վարորդին։ -Էս զեմլյակդ է, ուստ,- իրանցու կողմը ցույց տալով, հետո իրենից գոհ և հենց նոր գյուտ արած Արքիմեդի դեմքով վարորդը շրջվեց հարց տվող սփյուռաքահային չափեց ոտքից գլուխ, մի հատ էլ սրահի ժողովրդի վրայով

հայացքը պտտեց, ու իրենց գոհ շրջվեց, ելման դիրք ընդունեց։ -Կներեք,- սփյուռքահայը բան չհասկացավ։ -Չարժե ախպերս, ինչի համար,- մեծահոգաբար ասաց վարորդը, որին ակնհայտորեն թվաց՝ իրենից պարսիկի «զեմլյակը» ներողություն է խնդրում։ -Ես պարզապես չհասկացա, թե ինչ կսեք դուք։ -Հաաա, — վարորդը ոնց որ հասկացավ,- ասում եմ` զեմլյակդ ա` ախպերդ է, էլի։ -Ինչո՞ւ պետք է, ես անոր եղբայրն ըլլամ,

-վր դովվեց սփյուռքահայը։ -Իա,- զարմացավ և մի տեսակ վր դովվեց վարորդը,- պարսի՞կ չես։ -Չէ, հայ եմ,-մուննաթին մուննաթով ասաց սփյուռքահայը, զտարյուն հայ եմ։ -Այ, դե հասկացանք հայ ես, Պարսկաստանից չե՞ս… -Չէ, Լիբանանից եմ, Բեյրութից, բայց ՀՀ քաղաքացի եմ, Երևանի քաղաքացի,-սփյուռքահայը, խառնվել էր իրար, ամեն ձև փորձում էր համոզիչ երևալ, որ վարորդի կողքի պարսիկը իր հետ ոչ մի կապ չունի։ -Այ, ընգեր, դե նույն բանն է

էլի, որ ասում եմ ախպեր եք, ասում ես` չէ։ Ինքն էլ Պարսկաստանից ա,-ու գլխով ցուց է տալիս պարսիկի կողմը։ -Դուք չեք հասկնար,-սփյուռքահայը ափերից դուրս էր գալիս,- ձեզի կասեմ ես հայ եմ, զտարյուն հայ… կհասկնա՞ք… -Այ, ընգեր խի ես գո ռում, չասեցի` հարազատ ախպեր եք, ինքն էլ ա ձեր մոտից էլի, էդ է ասածս,- ապա հասկանալով, որ զրույցի մեջ մի բան էն չի գնում, փորձեց արդարանալ,- կատակ եմ անում, ինչ հումորից հեռու մարդիկ եք պարսիկներդ,- հետո կտրուկ որոշեց թեման փոխել,- ի՞նչ էիր հարցնում ամենասկզբից։ Վերջին

հարցի վրա սփյուռքահայը մի փոքր խաղաղվեց. -Ա՞ս ճանապարհով պետք է հետ էրթաք… -Հա, մյուս մայթով, մի ոառասուն րոպեից։ -Կանգառում պետք է իջնեմ, պահեք։ Սփյուռքահայը վճարեց, իջավ, գնաց, վարորդը դուռը փակեց շարժվեց տեղից ու պարսիկին, թե. -Ախպերդ էր… զեմլյակդ էլի… հասկացար։

-Հա, հասկացա,-ասաց պարսիկ զբոսաշրջիկը,- ինքն էլ ախպեր է, դուն էլ ախպեր ես, ես էլ ախպեր է։ Ախպեր լավ բան ա, է… -Զեմլյակ… զեմլյակ…,-ուղղեց վարորդը, ու ավելացրեց,- բայց էս պարսիկներդ վաբշե հումորի զգացում չունեք… -Ըհը,- համաձայնեց պարսիկն և ինքն էլ իջավ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *