216.400 դրամ և ավել… որքան գումար կարող եք ստանալ, եթե Խնայբանկում ներդրած ավանդ եք ունեցել

Կառավարությունը հունվարի 27-ին որոշում է ընդունել փոփոխություն կատարել 2014 թվականի ապրիլի քսաներեքի N 460-Ն որոշման մեջ, ըստ որի նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք

ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած, 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև

1936 թ-ի դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ծնված քաղաքացիները։ Համաձայն «2006 թ-ի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ութերրորդ հավելվածի չորրորդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի. Ավանդի գումրի չափը (խորհրդային ռուբլով)` տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)՝ հազարից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84, 1001-ից մինչ 3 հազարը (ներառյալ)՝ 84000+(ավանդի հազար խորհրդային ռուբլին

գերազանցող գումարը X 29.4), 3001-ից մինչ 5 հազարը (ներառյալ)՝ 142800+(ավանդի երեք հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8), 5001-ից մինչև 10 հազար (ներառյալ)՝ 176400+(ավանդի հինգ հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8), 10000-ից ավելի՝ 216400+(ավանդի 10 հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *