ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի մեկից ջուրը կդառնա ժամով․ ահա ինչ ժամանակացույցով կմատակարարվի ջուրը՝ ըստ հասցեների

«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը հայտնել է սպասարկվող բնակավայրերի ջրшմատակարարման ժամանակացույցը։ «Հարգելի սպшռող, Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը առաջիկա ամիսների համար կազմվել է` նկատի ունենալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
ներկայիս տեխնիկական

հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021թ-ի հոկտեմբերի 1 – 2022թ-ի ապրիլի երեսունը ներառյալ:

Հրապարակված ժամանակացույցի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» /Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար/, veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` քաղաք Երևան՝ Աբովյան 66ա, Լվովյան երկու, Ֆուչիկի 1/3, քաղաք Գյումրի՝ Դուդկոյի մեկ, քաղաք Վանաձոր՝ Ն.Ստեփանյան երկու), ընկերության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, ուր նշվում է ամեն մյուս ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն

հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթш րների ժամանակ պետք է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ էլ վարչական շրջանի աշխատակազմին: Մասնավոր տնատիրություններում վթш րները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը»,- շեշտված է հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *