Հայկոյից մի բան հիշեցի… Նա խնդմնդալով սկսում էր Գրիշի ասածի հետ կապ չունեցող տարբերակ նվագել… հենց տեսնում էր Գրիշը հերսոտել ա, ասում էր… Լևոն Սարդարյան

Լևոն Սարդարյանը գրել է. Հայկոյից մի բան հիշեցի։ Այնպես ստացվեց, որ Գրիշա Աղախանյանի հայտնի «Top ten of rabiz» 1-ին ալբոմի երգերից մի քանիսի գործիքավորման աշխատանքներին ներկա եմ եղել։ Ուրեմն, Հայկոն հանգիստ

նստում էր կլավիշների առաջ, իսկ Գրիշն իրեն հատուկ էմոցիոնալ ձևով, ձեռքով-ոտքով բացատրում էր, թե ի՞նչ ա ցանկանում ստանալ։ Էս Հայկոն էլ քթի տակ խնմնդալով սկսում էր Գրիշի ասածի հետ առհասարակ կապ չունեցող տարբերակ

նվագել։ Եվ էնքան էր անում, մինչև Աղախանյանի բերանից սկսում էր փրփուր գալ ))) Սակայն հենց տեսնում էր Գրիշն արդեն հերսոտել ա վերջնական, ասում էր՝ լավ, դե,

հանգստացի, էս չես ուզու՞մ։ Եվ նվագում էր էն, ինչ Գրիշը պատմում էր, սակայն չէր պատկերացնում։ Հայկոյի էդ մեղմ ժպիտը և հանդարտությունն էի սիրում՝ չնայած, կռ վելով ենք ընկերացել )

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *