Հայկոն բացի տաղանդաշատ երաժիշտ և բարձրաժեք մարդկային որակներով օժտված անհատականություն լինելը, նաև հիանալի հայր է եղել իր միակ որդու համար, ում ծնունդը համարել է սեփական կյանքի ամենից մեծ ու արժեքավոր ձեռքբերումը։ Հայկոն անասելի

հուզմունքով է սպասել Արմանի ծնվելուն։ Երաժիշտը մի առիթով խոստովանել է, որ մեծ ցանկություն է ունեցել, որ տղան իրեն նման լինի։ Ծիծաղելով հիշում է, որ տղայի՝ Արմանի տեսքը նոր ծնվելուց հետո առավել շատ Անահիտին է նման եղել։
Նա այդ առիթով այնքան է նյարդայնացել, որ նույնիսկ վթ шրի է ենթարկվել։ Հետագայում Արմանը գնալով ավելի և ավելի է հայրիկին նմանվում։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ հնչում է Հայկոյի ձայնը,

իսկ նրա ասելիքն ուղղված է միակ որդուն՝ Արմանին։ Հնչում են երգչի հայրական մտահոգությունները և մտածմունքները, ձգտումներոը, տեսլականները և սպասելիքները: Հայկոյի ձայնով պատրաստված ազդեցիկ և հուզիչ տեսանյութը՝ կից։