Անհնար է դիտել այս կադրերը առանց հուզմունքի… Նազենին, Սոֆին, Ավետը, Անդրեն և մյուսները չեն զսպում իրենց արցունքները
Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ — սեպտեմբերի 29, 2021, Երևան, ՀՀ, առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ,

հայ փոփ երգիչ ու երգահան։ Սովորել է Երևանի համար 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թվականի ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռոմանոս
Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996թվականի «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է առաջին մրցանակին։ 1997թվականին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին ու դարձել հաղթող։ Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին։ Նրան վերջին

անգամ տեսնելու են եկել հարազատները, ընկերներն ու երկրպագուները: Ընկերների շարքում են նաև Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Հրաչ Քեշիշյանը. նրանք չեն կարողացել զսպել իրենց արցունքները: Տեսանյութը ստորև՝