Մինչև հոկտեմբերի 1-ը թեստավորված աշխատողները կարող են դիմել իրենց գործատուներին փոխհատուցման համար. Ռոբերտ Հայրապետյան

Առողջապահության նախարարությունը միտումնավոր չի պարզաբանել, որ թեստավորման պատասխանը ներկայացնելու պարտավորությունն իրենց համար ոչ թե հոկտեմբերի մեկից է, այլ տասնհինգից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ «Եթե մենք այս հարցով

աղմուկ չբարձրացնեինք, ապա մտածում եմ, որ այսպես էլ կշարունակվեր, քանի որ մի շարք կազմակերպություններում քաղաքացիներն արդեն թեստավորվել էին։ Աշխատողները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն իրենց գործատուներին և պահանջեն, որ ամսի 15-ին վճարվելիք թեստի գումարը վճարի

նա, քանզի ըստ էության գործատուի մեղքով քաղաքացին իր վրա կրել է հավելյալ պատասխանատվություն։ Գործատուն էլ իր հերթին կարող է նույնաբովանդակ դիմում ներկայացնել առողջապահության նախարարության՝ պահանջելով դոտացիա։ Եթե մերժվի աշխատողի դիմումը, և եթե ինչ-որ աշխատող սեփական իրավունքների

պաշտպանության համար պատրաստակամություն հայտնի թեստավորման համար հայց ներկայացնել գործատուի դեմ, կարծում եմ՝ այդ հայցադիմումը իննսուն և ավել % շանս ունի»,- նշեց նա։

«Հայաստան>» դաշինքը օգոստոսի 24-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախարարի հրամանը։ Դաշինքը ներկայացրել է նաև միջնորդություն հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ մինչև քննության ավարտը։

<<Կարծում եմ՝ մոտ օրերս դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի, և արդյունքում կսպասենք Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը։ Վարույթ ընդունելու ժամկետը երեսուն օր է, սակայն հոկտեմբերի 14-ից աշխատողների վրա ազդելու պարտադիր թեստավորման կամ պատվաստման հակասահմանադրական և ապօրինի պարտավորությունը հաշվի առնելով, կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի ավելի սեղմ ժամանակահատվածում։ Եթե միջնորդությունը բավարարվի ամսի 15-ից հետո, իսկ քաղաքացիները թեստավորված լինեն ավելի վաղ, ապա որևէ մեխանիզմ չկա վերադարձնելու համար թեստավորման համար ծախսված գումարը, որովհետև այդ ժամանակ գործում էր նախարարի հրամանի նորմատիվ դրույթը>>,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Իրավաբանի համար հարց է, թե պատվաստված մարդը, որը կարող է վարակել, և վարակվել, ինչու չպետք է թեստավորվի։ «Եթե ես լինեմ պատվաստված անձ, լինեմ վիրուսակիր, սակայն չունենամ հիմնավոր կասկած հետազոտվելու համար, ես կարող եմ ներկայանալ աշխատանքի և աշխատակցին, որը պարբերաբար ՊՇՌ թեստ է հանձնում, ուղղակի վարակեմ»,- ընդգծեց Ռոբերտ Հայրապետյանը։

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ նախարարի որոշման մեջ առկա է անուղղակի պարտադրանք, քանի որ պատվաստումին այլընտրանք ներկայացվում է վճարովի թեստավորումը։ «Որոշման նպատակը զարգացնելը, գերշահույթով ապահովելն է թեստավորում իրականացնող ընկերություններին, և երկրորդ դեպքում անձանց տանել պատվաստման, որ եվրոպական կառույցներին ցույց տան, որ մենք ձեր պահանջները կատարել ենք, հնարավո՞ր է մի քանի միլիոն էլ մեզ գումար հատկացնեք»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *