ԿԱՐԵՎՈՐ… Ինչ է անհրաժեշտ իմանալ «Գրին քարտի» խաղարկության 2023 թ-ի հայտերի մասին․ ԱՄՆ դեսպանություն

Ինչ է պետք իմանալ «Գրին քարտի» խաղարկության 2023 թ-ի հայտերի մասին․ ԱՄՆ դեսպանություն
ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2023 թ-ի հայտերն արդեն ընդունվում են։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 Բազմազանության վիզաների ծրագրի (DV-2023) համար կարող եք տվյալներ ներկայացնել 2021 թ-ի հոկտեմբերի 6-ից՝ ժամը 12:00-ից (GMT -4), մինչև 2021 թ-ի նոյեմբերի 9-ի՝ EST (GMT -5) ժամը 12:00-ը: Դիմումի ձևը ներկայացման համար հասանելի կլինի միայն տվյալ ժամանակահատվածում: ԱՄՆ փոստային ծառայության միջոցով ներկայացված դիմումները ՉԵՆ

ընդունվում: Ուշադիր կարդացեք DV-2023-ի մուտքի հրшհանգները: Դիմորդները կարող են որակազրկվել մուտքագրման ձևը ճիշտ չլրացնելու կամ 1-ից ավելի մուտք ներկայացնելու համար: Հրահանգներին ծանոթանալու համար անցեք այստեղ։ Լուսանկարին վերաբերող հրահանգներ․ Նախքան մուտքի գործընթացը սկսելը, հավաստիացեք, որ Ձեր ու Ձեզ հետ փոխկապակցված անձանց լուսանկարները լիովին համապատասխանում են DV-2023 հրահանգներում ներառված DV մուտքի լուսանկարի պահանջներին: Անհամապատասխան լուսանկար ներկայացնելու պարագայում Ձեր գործը չի ընդունվի: Ընդունելի լուսանկարների

օրինակներ տեսեք այստեղ։այստեղ։ Մուտքի/դիմումի ձև․ Մուտքի ձևը կազմված է 2 մասից՝ 1-ը հիմնական դիմորդի և մյուսը նրա հետ փոխկապակցված անձանց համար (առկայության դեպքում): Յուրաքանչյուր մաս, մինչև հաջորդ մասին անցնելը, պետք է ճիշտ ու ամբողջությամբ լրացվի: Բոլոր մասերի ավարտից հետո դիմումը կուղարկվի DV-2023 վերանայման կենտրոն: Գրանցման գործընթացը սկսելու համար անցեք այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *