Սամվել Հայրապետյանը գրել է. Շուշիում բացվեց ադրբեջանական Արազ սուպերմարկետը, որը բավականին մեծ ցանց ա։ Տասնյոթ աշխատող ա ունենալու սուպերմարկետը։
16 հատ 20 հարկանի

բազմաբնակարան շենքերի կառուցապատումը սկսել են, բնակարանները անվճար հիմունքներով տրամադրելու են Շուշիից գաղթած ադրբեջանցիներին կամ նրանց ժառանգներին։ Շուշիում գրեթե ոչ մի ապացույց չի մնացել, որը
ապագայում կապացուցի, որ բերդաքաղաքը մենք ենք հիմնել։ Ղազանչեցոցի ապագան արդեն իսկ որոշվել ա` չէ չի դառնալու մզկիթ, արդեն իսկ սկսվել են աշխատանքներ տարվել, որ Ղազանչեցոց եկեղեցին դարձնեն ալբանական պատմություն կրող ու ալբանացիների կողմից կառուցված եկեղեցի։ Անունը շուտով կփոխեն։ Ի դեպ շուտով Շուշի քաղաքը դառնալու է
![]()
ադրբեջանական ղարաբաղի մայրաքաղաքը։ Հա… ծանր ա… սակայն գիտե՞ք էլ առավել ծանրը որն ա, էն ա, որ համոզված եմ հայերից շատերը Շուշիի պատմության հետ ծանոթ չեն, չգիտեն ովքեր են կառուցել բերդաքաղաքը, չգիտեն ինչի ա կոչվել ՇՈՒՇԻ, չգիտեն… այ սենց մոռանում ենք մեր պատմությունը, այդ, իսկ պատճառով էլ Անթալիան ասելուց հիշում ենք Թուրքիա, իսկ Ախալքալաք ասելուց` Վրաստան… դե էլ չեմ ասում, որ Արազ ասելով հասկանում ենք Պարսկաստան, այն ինչ Արազը մեր հին պատմության մեր Արամազդի տարբերակն ա։ Իսկ մենք չպահելով Արամազդը դարձրել ենք Արաքս գետ….