Անահիտն այն եզակին էր, ում կարոտում էի, քանզի… Ինչպես էր սկսվել և ավարտվել Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի սիրո պատմությունը

Երկար տարիներ երգիչ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից 1-ն էին համարվում։ Հայկոն շատ անգամներ էր խոստովանել, որ Անահիտ Սիմոնյանին դեռ համակրել էր «Ընծա» փառատոնից, հետո առավել ուշ, երբ ամսագրերից մեկում տեսել էր Անահիտի

լուսանկարը, հասկացել էր, որ Անահիտը իրեն դուր է գալիս: Ավելի ուշ Հայկոն Արցախում համերգներ էր կազմակերպել և հրավիրել էր նաև Անահիտ Սիմոնյանին: Որոշ ժամանակ անց էլ նրանք սկսել էին հաճախակի շփվել նաև «Երկու աստղ» հեռուստաշոուի

ընթացքում: Ըստ Հայկոյի՝ ընկերություն էին սկսել անել, ընդ որում նաև մի շրջան դա անում էին թաքուն, որ Անահիտի ծնողները չիմանային: Երբ զույգը հասկացել էր, որ սիրում են իրար, ամեն ինչ բացահայտ էր դարձել: Հայկոյի ասելով՝ Անահիտը էն եզակի աղջիկն էր, ում Հայկոն կարոտում էր: Տևական շրջան միասին լինելուց հետո էլ ավանդական խոսկապն էր եղել, նշանդրեքը, հետո հարսանիքը: Հայկոն Անահիտից մեծ էր 14 տարով, բայց նրանց խոսքով՝ դա իրենց չէր խանգարում, իրար լրացնում էին: Հայկոն

վստահեցնում էր, որ Անահիտի շնորհիվ երիտասարդանում է միայն։ Զույգը իրենց բաժանության մասին 2020 թ-ին էր հայտնել, սակայն Անահիտը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միայն էլ ավելի լավն էին դարձել: Հայկոյի մш հից հետո Անահիտը շատ հուզիչ գրառում էր կատարել, ինչպես նաև ներողություն էր խնդրել Հայկոյից: Տեսանյութը դիտեք ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *