Մի քանի օր առաջ կnրցրել էի դրամապանակս՝ բոլոր քարտերս մեջը. FB-ում մի հատ friend request եմ տեսնում ու այդ նույն մարդուց մի քանի բաց թողնված messanger զանգ…Արտաշես Տոնոյան

Արտաշես Տոնոյանը գրել է. Մի լավ տղայի պատմություն․․․ Ընկերներս, գիտեմ ընդհանուր ֆոնը այսօր ավելի շատ (-) քան (+), գոնե տեղեկացված/ գիտակ անձանց մոտ, սակայն մի փոքր լավ պատմություն պատմեմ, որը մեզ թեկուզ այս տխnւր ժամանակներում

թույլ չի տա կnրցնել հավատը մարդկանց, մարդկության․․․ և հետևաբար Հայաստանի հանդեպ… երկու օր առաջ կnրցրել էի դրամապանակս՝ բոլոր քարտերս մեջը, մի լավ «թռփnշ» գումար, և ավելի կարևոր՝ նույնականացման քարտս և վարորդական իրավունքները․․․ Մի խոսքով՝

տրամադրություն չկա, բոլոր բանկերին զանգեցի ու քարտերս բլոկավորեցին․ մի հատ սեղանի շուրջ էինք — դե ակնհայտ է, բոլոր սեղանակիցները դուխ են տալիս․․․ ասում են դարդ մի արա, բոլորիս հետ պատահել է․․․ ու ահա… ինչ՞․․․ Ֆեյսբուքում մի հատ friend request եմ տեսնում և այդ նույն մարդուց մի քանի բաց թողնված messanger զանգ․․․ Այո, զանգողը իմ դրամապանակը գտնողն էր՝ իներորդ դասարանի teenager David Sargsyants էր։ Դրամապանակը բերեց իր ընկերոջ հետ տվեց ինձ, ամենը մեջը․․․

փող առաջարկեցի․․․ սկզբունքային ու վստահ պատասխան ստացա․․․» Չեմ վերցնելու»․․․ Դավիթը ասեց, որ սովորում է 9-րդ դասարանում, զբաղվում է սպորտով և գիթառ է նվագում․․․ Դավիթ ջան, քո քայլը ու օրինակը տարածում եմ իմ ընկերների մեջ, որ իրանք էլ կիսվեն, պատմեն իրենց ընկերներին, նրանք իրենց երեխաներին․․․ #lovearmenia — Make Armenia Strong Again = MASA, No other interpretation, inference or analogy…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *