Տիկին առողջապահության նախարար, Պարոն Քուշկյանը իրավասու՞ է հրել, քшշքշել աշխատակցին, պшցիենտների ներկայությամբ ապա թևից քարշ տալով՝… Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրել է. Առողջապահության նախարար հարգելի տիկին Ավանեսյան! Էթիկայի կանոնակարգի անհրաժեշտության և գործառույթների մասին ինֆորմացիա տրամադրող բրոշուրներ տրամադրեք Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Քուշկյանին։
Վատագույն պարագայում

պետության հաշվին վերապատրաստման կուրսերի ուղարկեք այդ իբրև հարուստ կենսագրություն ունեցող անձին։ Կամ ձեռքից բռնած տարեք որևիցե կազմակերպության կադրերի բաժին և խնդրեք թող գթասիրտ լինեն ու սույն պարոնին ծանոթացնեն բոլոր օրենքների հետ, որոնց

սահմաններում կարելի է աշխատակցին ազատել աշխատանքից։ Խնդրում եմ ծանոթացեք այդ բժշկական կենտրոնի ներքին կարգապահական կանոնակարգի հետ ու պարզեք արդյոք պարոն Քուշկյանը, կամ իր բարեկամները հանդիսացող ողջ վերնախավը իրավասու՞ է հրել, քшշքշել աշխատակցին, պшցիենտների ներկայությամբ թևից քարշ տալով հանել վերելակից

ու վերելակից օգտվելու պատրվակով աշխատանքից ազատել։ 1 օրում աշխատանքից 3 բուժքույր է ազատվել, 1-ը վերելակից օգտվելու պատճառով մյուսը բարձր տոնով խոսելու։ Ի դեպ բարձր տոնով հաղորդակցվողին այսօր քր եшկան հեղինակությունների միջնորդությամբ նորից ընդունել են աշխատանքի։ Այդպիսի

լկտ իության կարող եք հանդիպել «հոր դուքյան» դարձած յուրաքանչյուր բժշկական հաստատությունում, որի տնօրենը պաշտոնավարում է մի ողջ կյանք։ Հատկապես քույրերի հետ ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերում տնօրեն Հարություն Մաքսիմի Քուշկյանը, իր փեսան հանդիսացող փոխտնօրեն Միքայել Վլադիմիրի Մանուկյանը և ավագ քույր Զոյա Եղյաևնան։ Ես չգիտեմ՝ ինչու է արգելվում աշխատակցին վերելակից օգտվել ու 5 հարկ բարձրանալ ոտքով և միգուցե Դուք տեղյակ եք և այդ արգելքը շատ տեղին է, բայց ոչ ոք բարոյական

իրավունք չունի աշխատակցի հետ վարվել էնպես ինչպես օրենքով արգելված է և այն էլ այն աշխատակիցների հետ, որոնք թե պш տերազմի և թե քովիդի ժամանակ առանց հանգստի աշխատել են ու աշխատում են։ Ներկա պահին ազատված քույրերի փոխարեն նոր աշխատուժ չեն ընդունել ու ստ իպում են առանց հանգստի ու առանց վերելակից օգտվելու աշխատել թք шծ ունենալով աշխատակցի ի վիճակի չլինելու վրա։ Խնդրում եմ նաև հատուկ քննություն անցկացնել համապատասխան մարմինների հետ համագործակցելով պարզելու նպատակով՝ ինչ կпռուպ ցիոն ռի սկեր կան այդ հաստատությունում, որտեղ վերնախավ կոչվածը բարեկամ, կամ բարեկամի բարեկամ է։ Այս նույն ԲԿ-ում ընտրություններից առաջ երկար ժամանակ ԲԿ-ում գտնվող հի վшնդներից անձնագրեր էին պահանջել և արգելել որևէ մեկին դուրս գրել մինչև, որ ընտրությունները անցնեն ու իրենց պաշտելի

Քոչարյանը անհրաժեշտ ձայներ ստանա։ Այս ընթացքում բոլոր անհիմն ազատված աշխատակիցները պատրաստ են մինչև անգամ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան — ին դիմելու ու կարծում եմ անպայման կդիմեն։ Աշխատակցի հետ պետք է խիստ լինել, բայց էթիկայի կանոնները պահելով, իսկ այդ մարդիկ կարծում եմ դեռ մտովի նախկինում են գտնվում ու անպш տժելիության ազդեցության ներքո և խուսափում են ներկայի հետ համակերպվել ու քայլ անել դեպի ապագա!!! ՀՀ առողջապահության նախարարություն
Անահիտ Ավանեսյան/Anahit Avanesyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *